Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախկին նախագահի հայցադիմումի գործով վճիռը մնաց անփոփոխ. «Փաստինֆո»

Փետրվար 13,2014 14:36

Ըստ «Փաստինֆո»– ի,  ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Իսկուհի Վարդանյանի նախագահությամբ, այսօր մերժեց «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը: Դատարանն անփոփոխ թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ նախագահությամբ դատավոր Ա. Սուքոյանի, հոկտեմբերի 21-ի վճիռը, որով մասնակի բավարարվել էր ընդդեմ «Առաջին լրատվական» և «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունների՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցադիմումը՝ տարածված ապատեղեկատվությունը հերքելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին:

Դատարանը պարտավորեցրել էր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը՝ հերքել «Ժամանակ» օրաթերթի՝ 2012թ. նոյեմբերի 27-ի համարում հրապարակված «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտի» հետ» և 2012թ. նոյեմբերի 30-ի համարում հրապարակված «Քոչարյանների րոպեավճարը» խորագրերով հոդվածներում հայցվորներ Սեդրակ Քոչարյանի և Ռոբերտ Քոչարյանի պատիվն, արժանապատվությունն արատավորող /զրպարտող/ տեղեկությունները: Դատարանը պարտավորեցնում է նաև ներկայացված Հերքման տեքստը տպագրել նույն «Ժամանակ» օրաթերթում` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, «Հերքում» խորագրի ներքո: Հերքման տեքստում, ըստ դատարանի վճռի, պետք է նշվի, որ «Ժամանակ» օրաթերթի՝ 27.11.2012թ. և 30.11.2012թ. համարներում Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների մասին հրապարակված՝ համապատասխանաբար «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտի» հետ» և «Քոչարյանների րոպեավճարը» խորագրերով հոդվածներում տեղ գտած տեղեկությունները ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի պատիվն, արժանապատվությունը և բարի համբավը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728