Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մոտ 200 բնակիչ մեքենաներով փակել է թաղամասից դուրս եկող ճանապարհը։ Քիչ առաջ հացառատցիներից մեկը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ իրենք պահանջում են թաղամասի փողոցների վերանորոգում. «Ես չեմ հիշում, թե երբ են մեր թաղամասի փողոցները վերանորոգվել։ Այսօր իմացել ենք, որ ԱԺ պատգամավորներից մեկի հարազատն է մահացել, ու իրենք գալու են։ Մենք էլ փակել ենք գլխավոր ճանապարհը, որ պատգամավորները Հացառատի քանդած ճանապարհով անցնեն, որ իմանան, թե ինչ վիճակ է Հացառատում»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ