Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկը ամբաստանյալի կողքից չի հեռանում

Փետրվար 13,2014 13:39

«Խաչիկյանի եւ մյուսների գործով» այդպես էլ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի վիճակը չկարգավորվեց, չկայունացավ: Ինչպես տեղեկացրեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, ամբաստանյալին ներարկումներ են արել. նրա վիճակն այնպիսին է, որ բժիշկը չի հեռանում նրա մոտից, որպեսզի վատթարացում չլինի: Շտապօգնության բժիշկը պահանջել էր նաեւ ամբաստանյալի հիվանդության պատմությունը:

Թե մեղադրողը, թե պաշտպանները կողմ էին, որ առանց ամբաստանյալի նիստը չշարունակվեր: Դատարանը հետաձգեց նիստը , այն նշանակվեց փետրվարի 27-ին: Դատավորն ասաց, որ Դատապարտյալների հիվանդանոցից կշարունակի զեկուցումներ ստանալ ամբաստանյալի առողջության վերաբերյալ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728