Օրերս Լոնդոնի Regent Hall սրահում, բրիտանական Blossom Street Singers երգչախումբը կատարեց երիտասարդ կոմպոզիտոր, հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արփինե Կալինինայի «Like a Wanderer» («Ոնց որ պանդուխտ ըլիմ») խմբերգը` ըստ Եղիշե Չարենցի տաղի: Կոմպոզիտորն այժմ կատարելագործվում է Լոնդոնի Արքայական Երաժշտական Ակադեմիայի Կոմպոզիցիայի բաժնում: Առաջիկայում` մարտի 22-ին Լոնդոնում կկայանա Արփինե Կալինինայի ստեղծագործական մենահամերգը բրիտանացի երաժիշտների մասնակցությամբ: Կհնչեն նրա վոկալ-գործիքային ստեղծագործությունները` ըստ Ե. Չարենցի բանաստեղծությունների:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ