Ոստիկանության Կոտայքի բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում` ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները փետրվարի 10-ին 1962 թ. ծնված Գրիշա Ա.-ի տանը և կից օժանդակ շինություններում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են 5.45 մմ տրամաչափի 14, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 12, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
Գրիշա Ա.-ն խոստովանել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն