Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստի ժամանակ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանը դատական նիստերի դահլիճում վատացավ: Նրա պաշտպան Արա Զաքարյանը չհասցրեց անգամ հայտնել, որ իր պաշտպանյալը վատ է, քանի որ ամբաստանյալը սրտխառնոցի նշաններով ձեռքը տարավ բերանին եւ ուղեկցողների հետ դուրս եկավ:
Նրա համար կանչվել է շտապօգնություն, ընդհատվել է «Վազգեն Խաչիկյան եւ մյուսներ» գործով դատական նիստը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ