Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Կառավարությունը ԱՄՀ-ից մեծ գումար է ստացել պարտադիր կուտակային համակարգի ներդրման համար

Փետրվար 13,2014 12:42

«Անձնական շահը, մենաշնորհը, հանրային շահն անձնականին ստորադասելը դա է մեր խնդիրը: Մեր խնդիրը մեր մենթալության փոփոխությունն է»,- այսօր «Դեբատ» մամուլի ակումբում խոսելով Հայաստանի արդի վիճակի, ներքին եւ արտաքին մարտահրավերների մասին, կարծիք հայտնեց հայտնի հասարակական գործիչ Կարինե Դանիելյանը: Բանախոսը նկատեց նաեւ, որ թուրքական եւ ադրբեջանական լոբբին մեր դեմ լավ աշխատում է, բայց մեր պատասխանը, մեր լոբբինգը թույլ է:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսեց առավելապես արտագաղթի անհանգստացնող ծավալների մասին: «ՌԴ-ն մեր տարածքն ուժեղացնում, ամրապնդում է, բայց ոչ թե մեր պետությունը: Պետությունը մենք պետք է ամրապնդենք: Մեր պետական քաղաքականությունն այսպիսին է`ինչքան կդիմանանք»:

Բանախոսը վստահ է, որ առաջացած հատվածային դժգոհությունն ի վերջո միանալու է ու նրան զարմանք է պատճառում այն, որ իշխանավորներն ասում են`«նրանք ով են, որ մեր դեմ դուրս գան, իրենք թույլ են»: Արամ Սարգսյանը վստահ է, որ  այս քաղաքականությունը տապալելու է իշխող քաղաքական ուժին. «Եթե հանրապետության նախագահն իր քաղաքական կուրսը չփոխի`Հայաստանում ամեն ինչ հնարավոր է: Ո՞ւր ենք գնում, մի հատ էլ Ուկրաինա մեզ մոտ ե՞նք ուզում սարքել: Հասարակական կարծիքը չի կարելի արհամարհել, չի կարելի նրան դեմ դուրս գալ»:

Նա գտնում է, որ իշխանությունը պարտադիր կուտակային համակարգով այսօր ԱՄՀ-ի պարտադրանքն է կատարում. «Մեծ տրանշ է ստացել, ինչպես գենդերային օրենքի պարագայում էր: Եվրոպայից պարտադրանք ունենք, ՌԴ-ից ունենք, ԱՄՆ-ից ունենք, բա մենք ո՞ւր ենք: Ճիշտ բան է արել Արթուր Բաղդասարյանը, բայց դա խայտառակություն է: Նվաստանալ`դիմել այլ պետության ղեկավարին, որ թույլ տուր մեր ժողովուրդը քեզ մոտ աշխատի, այլապես, սովից կկոտորվի…» :

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728