Եթե որեւէ մեկը դժգոհ է իր մասին արված թռուցիկների բովանդակությունից, համարում է այն սխալ, սուտ, ինչը վիրավորում կամ զրպարտում է իրեն, ՀՀ առայժմ գործող օրենքներով կարող է դիմել դատարան, կարող է եւ չդիմել։ Չդիմելու պատճառները տարբեր կարող են լինել, հիմա չխորանանք։
Իսկ այս դեպքում, այս թռուցիկները տարածողներին այդ թռուցիկները տարածելու, այսինքն նույնն է, թե իրենց մտքերն ու հրապարակային հայտարարությունները տարածելու համար բռնել տանելը, ինչքան էլ միլիցիք չուզեն՝ այդ մարդկանց սահմանադրական, ՄԻ եվրոպական կոնվենցիայով եւ ՄԻՀ հոչակագրով սահմանված իրավունքների անօրինական սահմանափակում է։
Այսպիսի զրկումը կամ արտահայտման սահմանադրական իրավունքի խափանումը մեր օրենքների համակարգում անօրինական է, ինքնիրավչություն է, նույն հաջողությամբ բռնող-տանողները կարող են փորձել երդում առնել հայտարարություն տարածողներից, որ այլեւս ոչ միայն նման բաներ չեն տարածի, այլեւ չեն խոսի այդ բովանդակությամբ ու չեն էլ մտածի, ինչն իհարկե անպտուղ միջամտություն է արտահայտման իրավունքին։
Հնարավոր միակ եւ անկրկնելի հայցվորն այստեղ կարող էր լինել միայն դավաճանության մեջ մեղադրված կամ քննադատված Սերժ Սարգսյանը, եւ ՀՀ օրենքներով միայն ինքը կարող է իր մասին որեւէ հրապարակային հայտարարությունը զրպարտչական կամ վիրավորական գնահատելուց հետո որոշել՝ դիմե՞լ դատական պաշտպանության, թե՞ չդիմել։
Կարդացեք նաև
Լեւոն ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Ասպարեզ» ակումբի նախագահ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում