Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Սամվել Բալասանյանն աշխատանքից ազատել Վարդան Ղուկասյանի դստերը

Փետրվար 13,2014 12:26

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն օրերս պաշտոնից ազատել է Վարդան Ղուկասյանի դստերը` Մանյա Ղուկասյանին, որը մոտ 6 տարի զբաղեցնում էր Արմեն Տիգրանյանի անվան Գյումրու թիվ 1 արվեստի դպրոցի տնօրենի պաշտոնը: Թե ո՞րն է եղել աշխատանքից ազատման պատճառը, մի՞թե Սամվել Բալասանյանը այս ձևով փորձել է վրեժ լուծել Ղուկասյաններից կապված իր տան դիմաց Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակի ու նրա ընկերների կողմից կատարած խուլիգանության հետ, փորձեցինք ճշտել Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանից: Նա տեղեկացրեց, որ Մանյա Ղուկասյանն ինքն է դիմում ներկայացրեց աշխատանքից ազատման: «Կա դիմում աշխատանքից ազատման, որով արդեն իսկ նախկին տնօրենը խնդրում է իրեն ազատել աշխատանքից»-, ասաց Զոհրապ Եգանյանը: Դիմումի մեջ որևէ այլ պատճառաբանություն չկա:

Նշենք, որ խոսքը Վարդան Ղուկասյանի ավագ դստեր մասին է, որի նշանադրության օրը սպանեցին փեսացուին`Կարեն Եսայանին: Մանյա Ղուկասյանը բնութագրվում է համեստ, աշխատանքային հարաբերությունների մեջ բարեկիրթ անձնավորություն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նելլի says:

    եգանյանը կամ խակ է, կամ էլ քաղաքապետարանի որոշ աշխատողների նման կույր հրահանգ կատարող: Դա նույն սցենարն, ինչ որ արվեց դեռևս 1,5 տարի առաջ, երբ ականջից բռնաց բերեցին նոր քաղաքապետ և սկսվեց այդ սցենարի իրականացումը: Այսինքն, եթե Ղուկասյանի հետ աշխատողը չի կամենա աշխատանքից հեռանալու դիմում ներկայացնի, առանց ավելորդ վկաների, խորհրդատու սարգսյանի գլխավորությամբ, մեկին անձնական վիրավորանք, մյուսին վախեցնելով, երրորդին համոզելով, չորրորդին սուտ խոստումներ տալով և այլն, և այլն դիմումներ էին գրել տալիս, որպեսզի հետագայում այդ տեղերը վաճառեն: Էլ ուր մնաց Վ.Ղուկասյանի աղջկա հարցը:
    Միթե մեր Կառավարությունը չի տեսնում, որ նոր կազմը եկած օրվանից բացի բամբասանքից, գլուխ գովալուց, մարդկանց աշխատանքից ազատելուց, մեծ-մեծ խոսալուց, ինտրինգներ կազմակերպելուց, քաղաքի մթնոլորտը լարված պահելուց, սուտ խոստումներ տալուց, ոչ մի աշ-խատանք չի կատարվում, ավելին, եղածն էլ քանդվում է: Մանյա Ղուկասյանին աշխատանքից ազատելը դրա վառ վկայության վերջակետն էր: /Թուրքի մարդասպաննել էդ բանը չեր անի/ ……
    Շատերին է պարզ, որ սա բալասանյանի “խոստացած երրորդ անգամվա պատիժն էր”, որը հեռուստացույցով խոստացավ իրագործել: Ինչ անի, ուժը միայն կանանց և երեխաների վրա է պատում, հակառակ դեպքում նա օգնության կկանչեր ոստիկանապետ Գասպարյան-պապային:
    Ազգային ժողով, Գյումրին դատարկվում է, ուշքի եկեք…….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728