Հայաստանի ազգային ագրարային համալսարանը որևէ կերպ չի միջամտի և չի արձագանքի երեկ իր ուսխորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանի մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ տարածված տեղեկություններին: NewsBook-ը հարցում էր ուղարկել համալսարան` ճշտելու ղեկավարության դիրքորոշումը տեղի ունեցածի վերաբերյալ, որին ի պատասխան` համալսարանի լրատվական բաժնի պետ Անի Խուդավերդյանը գրել է. «Երեկ` փետրվարի 12-ին, ԶԼՄ-ները լուր սփռեցին այն մասին, որ ՀԱԱՀ ուսխորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանն ու մի քանի ուսանող քաշքշուկի են բռնվել ՀԱԿ երիտասարդների հետ: Միջադեպը տեղի է ունեցել ժամը 18.00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում, ասել է, թե և՛ ժամանակային, և՛ տարածքային առումով` բուհից դուրս: Ինչպես հայտնի է քաղաքացին ազատ է իր ԱԶԱՏ ժամանակը տնօրինելու հարցում և համալսարանը որևէ կերպ մեկնաբանելու խնդիր չունի:
Նյութի մանրամասները կարդացեք Newsbook.am-ի կայքում
Բայց չէ որ ոչխարաբուծական ֆերմայի ապագա այդ վարիչը հաջորդ առավոտյան բուհ պիտի մտնի և նույն ,,ոգով ու եռանդով,, լծվի պայթուցիկ փուչիկների շքահանդեսին…