Լրահոս
Օրվա լրահոսը

Շեկոյի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է . «Փաստինֆո»

Փետրվար 13,2014 11:54

Ըստ «Փաստինֆո»– ի,  Գյումրիում «Քավոր Հարութ»-ի` Հարություն Խաչատրյանի  տան մոտ հնչած կրակոցների գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Հիշեցնենք, որ զինված միջադեպի հետեւանքով մահացել է Արտյոմ Կարապետյանը, ով Գյումրիում առավել հայտնի է «Շեկո» մականունով: Իսկ քրեական գործով որպես մեղադրյալ անցնում է Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդի Վահե Ղուկասյանը:

Ըստ մեղադրանքի, Վահե Ղուկասյանը  2013թ ապրիլի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված և  իր մոտ պահվող հրազենով փորձել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել,  այնուհետև   ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Արտյոմ  Կարապետյանին և ապօրինի կերպով ձեռք բերել, պահել ու կրել է հրազեն և ռազմամթերք:

Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ և 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք կրելը:

Վահե  Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանը  «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ համամիտ չէ  դեպքի վերաբերյալ նախաքննության մարմնի դիրքորոշման հետ:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728