Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը նորմալ չի աշխատում. «Ժողովուրդ»

Փետրվար 13,2014 11:50

Վերջին օրերին հասարակության շրջանում բուռն քննարկումների եւ մտահոգությունների ալիք է բարձրացել։ Բանն այն է, որ ըստ տարածված տեղեկությունների՝ հարյուրավոր մարդկանց անձնական տվյալները հայտնվել են ադրբեջանցիների ձեռքին։ Իսկ թե որտեղ է թաքնված շան գլուխը եւ ովքեր են պատասխանատու այս իրավիճակի համար, դեռ հարց է։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանցիները խաբում են, թե տվյալներ ունեն, իսկ հրապարակված տեղեկությունն ուշացած է. «2010թ. ինչ-որ մարդիկ օգտվել են իրենց աշխատանքային հնարավորությունից եւ գողացել բազային տվյալներ։ 3 տարի անց ադրբեջանցիները, ցույց տալու համար, որ իրենք ուժեղ հակերներ են, այն քաշել եւ տեղադրել են իրենց մոտ՝ ասելով, թե իրենք են կոտրել հայկական գաղտնի կայքեր։ Ինչքան գիտեմ, ոստիկանությունը բռնել էր այդ վաճառողներին, բայց այդպես էլ սկզբնաղբյուրը չկարողացան գտնել»։

Ըստ մասնագետի՝ այսօր ամենամեծ հարցն այն է, որ մարդիկ լուրջ չեն վերաբերում խնդրին. «Մենք ձեռքի հետ ասում ենք՝վատ է, վատ է, բայց սա շատ լուրջ խնդիր է, ու շատ լուրջ չենք ընդունում։ Նայե՛ք, օրինակ՝ ԿՀԸ-ի կայքում կան տվյալներ, թե այդ մարդը որտեղ է բնակվում, ինչ տարիքի է եւ այլև։ Իհարկե, ժողովրդավարության տեսանկյունից դա միգուցե լավ է, բայց անձնական տվյալների տեսանկյունից մտահոգիչ է: Գոնե դրսից նայելու համար պետք այնպես անել, որ փակ լինեն»։

Անդրադառնալով Վերնիսաժում սկավառակներով տվյալների բազայի վաճառքին՝ Ս. Մարտիրոսյանը հաստատեց, որ նման բան եղել է. «Մեծ առքուվաճառք էր գնում, հիմա չգիտեմ՝ նման բան կա, թե ոչ։ Այն դեպքից հետո ոստիկանությունը սկսեց հսկողություն իրականացնել, միգուցե հիմա ավելի զգույշ են գործում։ Բայց դա կար»։

Իսկ ովքե՞ր են ոլորտի պատասխանատուները, ինչպե՞ս շտկել ստեղծված իրավիճակը։ Այս հարցին ի պատասխան՝ Մարտիրոսյանը նշեց. «Պատասխանատուն ոստիկանությունն է, բայց պետք է սկսենք օրենսդրական դաշտից։ Մենք անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք ունենք, որը նորմալ չի աշխատում, այսինքն՝ հիմքից պաշտպանվածություն չունենք»։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728