Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի վճիռը որեւէ նշանակություն չի ունեցել Սերժ Սարգսյանի երբեմնի մտերմագույն գործարարի համար. «Ժողովուրդ»

Փետրվար 13,2014 11:38

«Արմավիա» ավիաընկերության հուսահատված աշխատակիցները, որոնք շուրջ մեկ տարի է՝ պահանջում են իրենց չվճարված աշխատավարձերը, երեկ կրկին բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին։ Նրանք նախ հիշեցնում են, որ արդեն երեք անգամ դիմել են ՀՀ նախագահի նստավայր՝ իհարկե, մինչ այդ սպառելով բոլոր ատյանները, սակայն նրանց աշխատավարձերի վճարման խնդիրն այդպես էլ չի լուծվել։ Նամակագիրները նաեւ հիշեցնում են, որ իրենք դիմել են դատարան, որը բավարարել է իրենց երեք տարվա օրապահիկները վճարելու պահանջով հայցը։

Սակայն անգամ դատարանի վճիռը որեւէ նշանակություն չի ունեցել Սերժ Սարգսյանի երբեմնի մտերմագույն գործարարի՝ Միխայիլ Բաղդասարովի համար, որն այդպես էլ մինչ օրս չի վճարել իր նախկին աշխատակիցներին պարտք գումարը։ Եվ սա այն դեպքում, երբ «Արմավիա»-ն մինչ օրս, հակառակ նախկինում արված հավաստիացումների, ինքն իրեն սնանկ չի հայտարարել եւ ոչ էլ այդպիսին ճանաչվել։ Ավելին, ինչպես նշում են նամակագիրները, ընկերությունը բոլորովին վերջերս վաճառել է երկու CRJ ինքնաթիռները, ասել է թե՝ գումար ունի մարելու համար աշխատակիցների պարտքերը։

Այսպիսով՝ ի՞նչ է ստացվում. տարիներ շարունակ «ազգային փոխադրողի» կարգավիճակով գերշահույթներ ստացած օլիգարխը, զրկվելով իր բացարձակ մոնոպոլ կարգավիճակի վերահաստատման հնարավորությունից, փաստորեն ցույց է տալիս, որ թքած ունի Հայաստանի պետական ողջ համակարգի վրա՝ այդ թվում եւ դատարանի։ Եվ հիմա տարիներ շարունակ իրենց գործը բարեխղճորեն արած տասնյակ բարձրակարգ մասնագետներ Սերժ Սարգսյանի խոստացած «Ապահով Հայաստանում», անգամ դատարանի վճիռը ձեռքներին, չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728