Խոսակցություններն այն մասին, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի, մշակույթի եւ քաղաքաշինության նախարարությունները Երեւանից Գյումրի տեղափոխելու ծրագիր կա, վաղուց են շրջանառվում:
Aravot.am-ը Յուրի Վարդանյանից հետաքրքրվեց, թե այդ լուրերը իրականությանը համապատասխանո՞ւմ են: «Այդ հարցն ԱԺ-ում էլ են տվել: Խոսակցություն, իրոք, եղել է եւ բարձր մակարդակով: Անձամբ ես վարչապետից հանձնարարություն եմ ստացել՝ ուսումնասիրել հարցը, որպեսզի տեսնենք, թե դա որքանո՞վ է նպատակահարմար: Որքան հասցրել եմ հարցով զբաղվել, չեմ կարծում, թե այդպիսի բան կլինի, թեեւ այդպիսի որոշումները վերեւներում են կայացվում: Դժվարանում եմ ասել՝ հարցն օրակարգում մնացե՞լ է: Համենայն դեպս, վերջին շրջանում այդ հարցը չի քննարկվում», – պատասխանեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ