Զինծառայող 19-ամյա Արշակ Զարդարյանը հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 8-ին, սակայն փետրվարի 10-ին նա տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ եւ մահացել էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նա նշեց, որ զինծառայողի մոտ առկա է սուր թոքաբորբ, մահացության պատճառը՝ հիվանդության ագրեսիվությունն է, «ինֆեկցիան շատ արագ է զարգացել, հնարավոր չեղավ փրկել նրա կյանքը»: Արամ Ասատուրյանը վստահեցրեց, որ հոսպիտալում, բարեբախտաբար, նման ծանր դեպքեր չկան: Հոսպիտալի պետն ասաց, որ զինծառայողի տեղափոխման պատճառը սուր թոքաբորբի հետեւանքով երիկամների շարքից դուրս գալն է եղել: Նա «Արաբկիր» ԲԿ-ում դիալիզ էր ստանում:
ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում