Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն չունի ընդդիմության միավորման ոչ միայն գաղափարական, այլեւ բարոյական ռեսուրսներ». «Հրապարակ»

Փետրվար 13,2014 10:47

Հայաստանյան ընդդիմության միավորման հարցն առաջին հայացքից դյուրին, բայց իրականում շատ բարդ խնդիր է։ Պատճառն այն է, որ ընդդիմության լոկոմոտիվի դերակատարությունը փորձում է ստանձնել ԲՀԿ-ն, իր առանցքի շուրջ միավորելով ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին եւ «Ժառանգությանը», սակայն ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել «քաղաքական այլընտրանք» ձեւակերպումից եւ իրեն ընդդիմություն հռչակել։

ԲՀԿ նպատակը պարզ է. դեմ չգնալով նախագահին՝ անխնա քննադատել վարչապետին ու պահանջել կառավարության հրաժարականը, իսկ հաջողելու դեպքում վարչապետի պաշտոնում կարգել սեփական թեկնածուին, առավելագույնս հարմար պայմաններով մտնել կոալիցիա՝ դրանով իսկ լուծելով 2017-2018 թվականների ընտրական սեզոնում վերարտադրության խնդիրը։

Միեւնույն ժամանակ, կիսաընդդիմադիր ԲՀԿ-ն չունի ընդդիմության միավորման ոչ միայն գաղափարական, այլեւ բարոյական ռեսուրսներ։ Ըստ էության, կառավարության հրաժարականի գերխնդիրը միայն ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի լեւոնզուրաբյանական թեւի համար է արդիական, իսկ ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» որոշակի վերապահումներ ունեն։ Ճիշտ է, երկուսն էլ ընդդիմադիր կուսակցություններ են, երկուսն էլ ընտրազանգվածի աչքերում «դեմք պահելու» խնդիր ունեն, սակայն ՀՅԴ-ն հետաքրքիր կապեր ունի իշխանության տարբեր օղակներում (մեղմ ասած), եւ բարդ է պահանջել կառավարության հրաժարականը։

Իսկ «Ժառանգությունը», կարծես, չի ցանկանում խաղալ ԲՀԿ կանոններով՝ առաջ քաշելով ոչ թե կառավարության հրաժարականի տեսքով կոսմետիկ փոփոխությունների, այլ ֆունդամենտալ իշխանափոխության խնդիր։ Հավանաբար, «Ժառանգությունում» հասկանում են ԲՀԿ սցենարի տրամաբանությունը եւ չեն ցանկանում մաս կազմել Տիգրան Սարգսյանի փոփոխության եւ նրա փոխարեն վարչապետի պաշտոնում Ծւսռուկյանի համար ընդունելի թեկնածուի նշանակման խաղին։

Գառնիկ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728