Ոստիկանության կենտրոնի բաժնում երեկ բերման ենթարկված լրագրող Անի Գևորգյանից առգրավել են ոչ միայն տեսախցիկը, այլև հիշողության երեք քարտերը (չիփեր)։ Դրանք վերադարձնելուց հետո լրագրողը պարզել է, որ քարտերը դատարկ են։ Այս մասին Գևորգյանը պատմել է Epress.am-ի հետ զրույցում՝ նշելով, որ փորձում է վերականգնել քարետերում եղած տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ երեկ՝ Մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ժամանակ, ոստիկաններն ուժի կիրառմամբ բաժին բերման են ենթարկել լրագրողների և ՀԱԿ ակտիվիստների։
«Բաժնի ոստիկաններն անընդհատ տարատեսակ սպառնալիքներ էին հնչեցնում՝ քաշում տեսախցիկը, հոխորտում, թե ձեռնաշղթաներ կհագցնեն և խուզարկություն կանցկացնեն։ Առանց իմ համաձայնության խլեցին տեսախցիկը, ինչպես նաև տեսախցիկի պայուսակը, իսկ բաժնի պետը, ում անունը չգիտեմ, ապտակեց ու խլեց հեռախոսս այն ժամանակ, երբ ես խոսում էի», – պատմել է մեր զրուցակիցը։
Նյութի մանրամասները կարդացեք epress.am-ի կայքում
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Անի Գևորգյանի Facebook-ի էջից