Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Հարությունյան. «Ուկրաինայում կատարվողը մեծապես ազդում է այլ երկրների եւ մեր երկրի վրա». «Հրապարակ»

Փետրվար 13,2014 10:34

Հատված քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանի հետ հարցազրույցից:

Մենք նույնպես սեպտեմբերի 3–ից հետո փորձեցինք պայքարել Մաքսային միություն մտնելու դեմ, նույնիսկ երթ անցկացվեց Երեւանում, բայց պայքարն այնպես հիմնավոր ու կոշտ չէր, ինչպես Ուկրաինայում է։ Եթե համեմատենք, ի՞նչ զուգահեռներ ու տարբերություններ եք տեսնում մեր ու նրանց պայքարի միջեւ։

– Իրենց բնակչությունը մոտ 10 անգամ ավելի է, քան մերը, բայց այդ համեմատության մեջ էլ մեզ մոտ տոկոսային առումով ավելի քիչ են դուրս գալիս փողոց, բնակչության ավելի քիչ տոկոսն է ակտիվ ու նախաձեռնող, հենց դա էլ ամենալուրջ գործոններից մեկն է, նաեւ արտագաղթը, որ հեռացողը հենց դժգոհ մասսան է։

Բացի այդ, հավանաբար նաեւ այն հանգամանքն է դեր խաղում, որ մեզ համար Ռուսաստանը համարվում է ռազմավարական գործընկեր, եղբայրական Ռուսաստան, եւ մարդիկ կան, որ կարծում են, թե Ռուսաստանը պետք է մեզ լավ նայի, եւ մենք անկախ չենք կարող լինել՝ առանց հասկանալու, որ քո փոխարեն ռուսն է որոշելու, եւ դա մեր շահերից չի բխելու։

Ամեն դեպքում, Ուկրաինայում կատարվողը մեծապես ազդում է այլ երկրների եւ մեր երկրի վրա, որովհետեւ նույն իրավիճակում ենք։ Եթե Ուկրաինայում ժողովուրդը հաղթեց, դա մեծ ազդակ կլինի մյուսներին, կթուլացնի Ռուսաստանին, եւ կկոտրվի այն միֆը, թե Ռուսաստանն է ամեն ինչ թելադրում։ Նույնը կարող է լինել՝ ինչպես արաբական գարնան ժամանակ, որովհետեւ շատ նման իրադրություններում ենք գտնվում։

Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ քաղաքացիական անհնազանդության խաղաղ ձեւերը շատ ավելի արդյունավետ են, ուղղակի շատ ավելի բարդ կազմակերպվող ու գիտակցական մեծ բաղադրիչ են պարունակում։ Կարծում եմ, որ Հայաստանում էլ կամաց-կամաց հասունանում է այդ բաղադրիչը, իրավիճակը նույնն է, պարզապես համախմբվել է պետք եւ ժողովրդին ցույց տալ, թե ուր ենք գնում, ոչ միայն ազատվել այս վարչախմբից, այլ նաեւ ինչի համար ազատվել։

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Հայկ Սահակյանի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728