Aravot.am-ն այսօր հեռախոսով Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանից հետաքրքրվեց, թե մեր պատվիրակությունն այսօր նշելո՞ւ է տրնդեզը: «Այո, երեկոյան 17:00-ին՝ Հայկական եկեղեցու բակում, հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ», – ասաց պարոն Ռոստոմյանը:
Հարցին, թե մարզիկներն է՞լ են մասնակցելու, գլխավոր հանձնակատարը պատասխանեց. «Դժվար թե: Նրանք ապրում են օլիմպիական մարզումային ռեժիմով եւ նրանց առաջադրանքը այստեղ հնարավորին չափ հաջող հանդես գալն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ tatev.com-ի