Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնալիք ազգային անվտանգությանը. «Ժամանակ»

Փետրվար 13,2014 10:19

Հայաստանում շարունակվում է Սահմանադրական դատարանի առաջացրած շիլաշփոթը, ընկերությունների հաշվապահներն ու ղեկավարները ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել, թե ի վերջո ինչ է պետք անել պարտադիր կուտակային փոխանցումների հետ: Եվ նույնիսկ այն բանից հետո, երբ ՍԴ աշխատակազմի ղեկավարը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ ոչ ոք չի կարող վճարված աշխատավարձից հետին թվով պահումներ իրականացնել, ոչ ոք դրա իրավունքը չունի, միևնույն է` շիլաշփոթը շարունակվում է:

Սրա վերաբերյալ բազում գնահատականներ են հնչել, բազում մեկնաբանություններ որակումներ տրվել: Ընդհանուր առմամբ բոլորը գրեթե միակարծիք են այն հարցում, որ այս իրավիճակը վկայում է Հայաստանում պետական կառավարման հակահասարակական, հակաքաղաքացիական բնույթի մասին, երբ քաղաքացիների ձևավորած,- իբր թե քաղաքացիների ձևավորած,- իշխանությունները գիտակցաբար մոլորության մեջ են գցում քաղաքացիներին:

Սակայն այս ամենից բացի, ի վերջո կա մի կարորագույն խնդիր. ստեղծված իրավիճակը ուղղակիորեն հանդիսանում է Հայաստանի անպաշտպանության, խոցելիության, անվտանգության գերցածր մակարդակի վկայություն: Այսինքն` այս շիլաշփոթ իրավիճակը, իրավաբանական ցուգցվանգը, որի մեջ հայտնվել է երկրի ողջ տնտեսությունը, ուղղակիորեն սպառնալիք է հանդիսանում ազգային անվտանգությանը:

Անվտանգության սպառնալիքը միայն տնտեսական ճգնաժամերը, պարենային դեֆիցիտը կամ փոխարժեքային կոլապսները չէ, որ հանդիսանում են: Երբ մի ողջ տնտեսական վատ, թե լավ աշխատող համակարգ հայտնվում է նման ցուգցվանգի մեջ, երբ մարդիկ չգիտեն, թե ինչ պետք է անեն, սա ս հանդիսանում է ազգային անվտանգության սպառնալիք:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Photolure-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728