Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահան Բադասյանը նախաձեռնում է ստորագրահավաք՝ Արցախի գազալցակայաններում գազի գինն իջեցնելու նպատակով

Փետրվար 13,2014 10:02

ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանն Ազգային ժողովում բազմիցս բարձրացրել է Արցախի գազալցակայաններում գազի գնի բարձր լինելու հարցը: Պատգամավորը համարում է, որ թեև թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ գազալցակայանները նույն գնով են գազը գնում «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, սակայն արցախյան վարորդներին վաճառվում է ավելի թանկ և անորակ գազ: Հայաստանի հետ համեմատած գազը կրկնակի թանկ է ստացվում: Սա թանկացնում է նաև տրանսպորտը և ապրանքները: Ազգային ժողովում այս թեմայով բարձրացրած պատգամավորի հարցերին սպառիչ և հստակ պատասխաններ չեն տրվել, կառավարությունը քայլեր չի ձեռնարկել այս անօրինակ վիճակը շտկելու համար: Վ.Բադասյանը համոզված է, որ կառավարության նման կեցվածքը պայմանավորված է իշխանությանը մերձ որոշ գործարարներին հովանավորչության փաստով: Քանի որ Ազգային ժողովում ընդամենը երկու անկախ պատգամավորներ կան, ապա հնարավորություն չկա այս հարցին լուծում տալ օրենսդրական ճանապարհով:

Պատգամավորը մտադիր է նախաձեռնել ստորագրահավաք՝ գազի գնի իջեցման հարցը քաղաքական օրակարգ մտցնելու նպատակով: Ակնկալվում է խնդրով մտահոգ վարորդների և բնակչության այլ խավերի ակտիվ մասնակցությունն այս նախաձեռնությանը:
Առաջիկայում Վահան Բադասյանն այս հարցի վերաբերյալ մանրամասներ կներկայացնի։

Մամլո հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728