Փետրվարի 13-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի միջեւ բանավեճը:
Թեման՝ Որքանո՞վ են անհույս Հայաստանի եվրոպական հեռանկարները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Առաջընթաց չի կարելի ակնկալել այնպիսի երկրում, ուր իշխանությունը պատկանում է հոգեպես խեղված, առայժմ հասարակության մեծամասնությունը չներկայացնող մարդկանց։ Պարոն Մարտիրոսյան, դուք դեռ հավատու՞մ եք, որ Հայաստանում հնարավոր է օրինական միջոցներով օրինական իշխանություն հաստատել այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Նախապես շնորհակալ եմ անկեղծ պատասխանի համար։
Տիկին Մարգարիտա Եսայան ինչ եք կարծում Հայաստանը իր ամբողջ պատմության ընթացքում այսքան կոռումպացված կառավարություն և խորհրդարան երբևիցե ունեցել է?:
Շնորհակալ կլինեմ անկեղծ պատասխանի համար,որին դարձյալ վստահ չեմ անկեղծ լինելը ձեր շահերից չի բխում: