Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պաշտպան Երեմ Սարգսյան. «Նախաքննությունը կատարվել է մի նպատակով՝ դիտավորություն հիմնավորել». (Տեսանյութ)

Փետրվար 12,2014 23:59

Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության փետրվարի 12-ի նիստում վկա Պետրոս Ղազարյանի նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն  հանդես եկավ հայտարարությամբ: Նա ասաց, որ մեղադրողները վկաներին հաճախ հարցնում են, թե արդյոք նրանց վրա նախաքննության ժամանակ ճնշումներ եղե՞լ են, թե՝ ոչ  եւ  հավելեց. «Գուցե ուղղակիորեն բռնություններ, ճնշում չեն  գործադրել, սակայն վկայի ցուցմունքի հրապարակումից ակնհայտ դարձավ, որ նախաքննությունը կատարվել է մի նպատակով՝ փորձել դիտավորություն հիմնավորել,հարցերի միջոցով ճնշել են վկաներին»: Իր ասածը հիմնավորելու համար պաշտպան Ե. Սարգսյանը կարդաց վկա  Պետրոս Ղազարյանի նախաքննական ցուցմունքից հատվածներ,քննիչի տված  3 հարցերը եւ վկայի տված պատասխանները: Պաշտպանը հայտարարեց. «Ինչպես գիտենք, որեւէ փաստական տվյալ  նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Տեսնում ենք,որ  նախաքննական մարմինը  հավատարիմ մնալով իր գործելաոճին, փորձելով հաստատել որոշակի բարձրաստիճան պաշտոնատար  անձանց կողմից հայտնած  կարծիքները, թե  ի  սկզբանե  դիտավորյալ է կրակոցն արձակվել, հենց նախաքննության փուլում արդեն Դավիթ Խաչատրյանի  ցուցմունքները  անարժանահավատ, սուտ է համարել»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728