15-ամյա ռուս գեղասահորդուհի Յուլյա Լիպնիցկայան, որ Սոչիում նվաճել է թիմային ոսկե մեդալը, համառ լրագրողների պատճառով ստիպված է եղել «փախչել» օլիմպիական խաղերի մայրաքաղաքից, որպեսզի լիարժեք՝ օրական երկու անգամ, սառցի վրա մարզվելու հնարավորություն ունենա: Նա մեկնել է Մոսկվա եւ մարզվում է մերձմոսկովյան գաղտնի պահվող մարզաբազաներից մեկում:
«Հիմա Յուլյային անհրաժեշտ է հեռու մնալ մամուլի ավելորդ հետաքրքրասիրությունից եւ նախապատրաստվել անհատական ոսկու համար պայքարին: Նրան սահելու հնարավորություն տվեք», – հայտարարել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, գեղասահորդ Իլյա Ավերբուխը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Reuters-ի