Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բռնացրել են օրինախախտ դատավորին

Փետրվար 12,2014 22:21

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում այսօր Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի փաստաբանները դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին:

Հիշեցնենք, որ քրեական գործը Կիվիրյանի նկատմամբ հարուցվել է Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով:

Փաստաբան Լուսինե Սահակյանն այսօր դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը հիմնավորեց նրա՝ անտեղյակությամբ.«Դատավորը չի ծանոթացել գործի նյութերին եւ չի կարող անաչառ լինել»:

Պարզվում է դատավորը մի շարք սխալներ է թույլ տվել, բայց դրանք նա վրիպակ համարեց:

Նոյեմբերի 7-ին  ՀՔԾ քննիչի կողմից Կիվիրյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու որոշում է կայացվել,ըստ Լուսինե Սահակյանի: « Հետագայում այդ որոշումը վերացվել է, որովհետեւ դատախազին բողոք ենք ներկայացրել եւ դատախազի ցուցումով քննիչը վերացրել է այդ որոշումը: Ի զարմանս մեզ՝ դատարանից ստանում ենք որոշում՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին՝ հիմնավորելով, քանի որ դեռ չի վերացել խափանման միջոցի  կիրառման անհրաժեշտությունը: Դուք գործի նյութերին պարզապես չեք ցանկացել ծանոթացել, հարգելի դատարան: Եթե ծանոթացած լինեիք, գոնե պետք է տեսած լինեիք, որ խափանման միջոցը վերացված է»,- դիմեց դատավորին տիկին Սահակյանը:

Փաստաբանների խորհրդի անդամները նույնպես  միջնորդության վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտնեցին, իսկ փաստաբան Ռուբեն Սահակյանն էլ հավելեց, որ ինքն էլ է նկատել, դատավորի թույլ տված որոշակի խախտումներ.

«Դուք, իներցիայով եք շարժվել, միայն թե հաստատվի մեղադրող կողմի որոշման հիմնավորումները, չեք էլ  ծանոթացել քննիչի որոշմանը,  իսկ եթե ծանոթացել եք ու չեք նկատում խախտում, նշանակում է բավարար գիտելիքներ չունեք:

Ձեր կոպիտ սխալը փորձել եք մեկ այլ կոպիտ սխալով հրամցնել մեզ, սա կախվածություն է այն մարմնից, որը քննել է այս գործը, հոգեբանական կախվածություն, դուք այս գործը օբյեկտիվ չեք կարող վարել, որովհետեւ դուք կախյալ եք»:

Մոտ կես ժամ ընդմիջումից հետո դատավորը որոշեց ինքնաբացարկի միջնորդությունը մերժել՝ այն անհիմն համարելով: Ապա` ներկայացրեց խափանման միջոցի կիրառումն անփոփոխ թողնելու փետրվարի 10-ի իր որոշումը՝ փետրվարի 1-ի որոշման մեջ անճշտությունները վերացնելու մասին։ Կիվիրյանի փաստաբանները դատարանին խնդրեցին տրամադրել անճշտությունների վերաբերյալ որոշման արձանագրությունը կրիչի տեսքով: Դատարանը պարզ թղթային արձանագրության տեսքով տրամադրեց այն միայն այն բանից հետո, երբ այն բանից հետո, երբ Կիվիրյանի փաստաբաններն պնդեցին,  որ իրենք այդ որոշմանը ծանոթանալուց հետո գուցե  նոր բացարկ հայտնեն: Պաշտպանները պնդեցին ձայնագրությունը տրամադրել, իսկ դատավորը սրտնեղեց ու եւս տասը րոպե ընդմիջում հայտարարեց:

Դատավորի վերադարձից հետո, Կիվիրյանի պաշտպանները կրկին պնդեցին իրենց միջնորդությունը՝ հիմնավորելով, որ դատավորը փետրվարի տասին քարտուղարի ու առանց մեղադրող  ու պատասխանող կողմերի որոշում է կայացրել:

Դատավորը կրկին ընդմիջում հայտարարեց, ինչից հետո կրկին մերժեց եւ դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 25-ին:

Դատական նիստի վերջում էլ Արգիշտի Կիվիրյանը հավելեց.  «Մենք ձեզ տալիս ենք ունիվերսալ հնարավորություն այս միջնորդությունը բավարարելու և գործից դուրս գալու համար: Դուք քննությունը կատարել եք օրենսդրական խախտումներով, որոնք գնալով ավելի ու ավելի են խորանում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728