«Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը մուտք են գործել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, որտեղ գտնվում են ՀԱԿ իրազեկող խմբի անդամները, ովքեր մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկներ էին բաժանում Մաշտոցի պողոտայում և որտեղից բերման են ենթարկվել»,-
Aravot.am-ին այս մասին հայտնեց ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոստիկանության բաժանմունք էր մուտք գործել նաև ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Aravot.am-ի հարցին՝ փաստաբան Վահե Հովսեփյանին հաջողվե՞ց մուտք գործել բաժանմունք, քանի որ նրան թույլ չէին տալիս մուտք գործել բաժանմունք, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Փաստաբանին ևս թույլ են տվել մուտք գործել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ․Գ․
Ֆեյսբուքի օգտատեր Մհեր Ղալեչյանը քիչ առաջ հետեւյալ գրառումն է արել․
«Հենց նոր Լյուդմիլա Սարգսյանը դուրս եկավ քաղմասից, ու ասաց, որ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանին՝ «Սիվիլնեթին» հարցազրույց տալու ժամանակ ոստիկանության աշխատակիցը ապտակել է եւ ձեռքից խլել է հեռախոսը»:
Տեսանյութը՝ CivilNet TV-ի