Այսօր Գյումրու ՀԱԿ գրասենյակում իրենց ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, անդրադառնալով 4 քաղաքական ուժերի` ՀԱԿ-ԲՀԿ-Դաշնակցություն-ժառանգության կառավարությանը անվստահություն հայտնելու մասին բանակցությանն, ասաց. «Մեր ազդեցությունը Ազգային ժողովում, եթե ուժեղացել է, ապա դա փաստարկված, հիմնավորված ելույթներն են եղել, և հիմա մեր խմբակցության համար շատ լավ նյութԵր են տալիս և մեր մասնագետները, փորձագետները, և ժողովուրդը: Շատ-շատ մարդիկ էս ամբողջ ընթացքում, թեկուզ գազի գնի հետ կապված, ինձ օգնել են, գազի մասնագետներ, հոսանքի մասնագետներ, պարզապես քաղաքացիներ, որոնք ուզում են բացահայտել ճշմարտությունը: Այսինքն` հիմա շատ ավելի բաց է ժողովրդի կողմից քաղաքական աջակցությունը, և հատկապես բաց է ու ոգևորող, երբ որ մենք 4 քաղաքական ուժով ենք հանդես գալիս: Մի քանի նախաձեռնություն մենք արդեն 4 խմբակցությունով ենք արել և 44-ից ավելի ստորագրությունները հիմա շատ հեշտ է մեզ համար հավաքել:
Դա ոգևորություն է և ներսում մեզ համար, դա մեզ ուժեղացնում է, թուլացնում է Հանրապետականին ներսում, երբ որ տեսնում են 4 քաղաքական ուժ նույն խնդիրն է լուծում: Շատ մեծ ոգևորություն է մեզ բերում դրսում, այսինքն` ժողովուրդը ուզում է մեզ տեսնել 4 քաղաքական ուժով միասին: Դա հույս է արթնացնում և մեզ տրամադրում է: Եվ բացի էդ, էս առումով Սերժ Սարգսյանը մեզ շատ է օգնում, շատ` իր կայացրած ոչ նորմալ որոշումներով, անընդհատ թիթեռնիկի քաղաքականությամբ` աջ, ձախ, տված խոստումներով, որոնց ինքը լրիվ հակառակն է աշխատում, և իսկապես ինքը արագացնում է իր կործանումը», -ասաց Արամ Մանուկյանը:
Նա անդրադարձավ նաև տարբեր սոցիալական խնդիրների` որոշակի թվեր ու փաստեր հրապարկելով նաև Գյումրիի մասով: Բանախոսն ասաց, որ մեկ տարվա ընթացքում Գյումրիից պակասել է 23 հազար մարդ, իսկ 23 հազար մարդը, ըստ նրա, ուղիղ հավասար է երկրաշարժին մեր զոհերի քանակին: «Այսինքն էս ընթացքում մենք մի հատ երկրաշարժ ենք ապրել իշխանության անգրագետ, նպատակային վատ քաղաքականության արդյունքում: Շիրակի մարզում պակասել է 110 հազար մարդ, սա մի Գյումրի է, մարդիկ հիմնականում աշխատող ձեռքեր են, հիմնականում արտադրող մարդիկ են, կրթություն ստացած մարդիկ են, այսինքն` երկրին բարիք բերող մարդիկ են, զինվոր են, ուսուցիչ են, չկան, գնում են: Եվ մեր երկրի թիվ մեկ մարտահրավերը արտագաղթն է: Ինչ ուզում եք ասեք արտագաղթը ամենալուրջ վտանգն է, որ երկրի գլխին կանգնած է: Եվ մոտենում է մի պահ, էր սահմանը կարող է այնպիսի մահաբեր, անշրջելի լինի, երկիրը կարող է կործանվել ուղղակի, կործանվել իր թոշակային համակարգով, իր զինվորի համակարգով, իր ուսուցչի համակարգով, հարկ տվողի, արտադրողի համակարգով:
Կարդացեք նաև
Հայաստանում էսօր կա մոտավորապես 500 հազար թոշակառու, բայց կա մոտավորապես 480 հազար արտադրող, այսինքն` հարկ մուծող, որի հաշվին թոշակ է ձևավորվում: Սա աննորմալ երևույթ է, միջազգային չափանիշներով, եթե 15 տոկոս ավելանում է էդ թոշակառուների թիվը թոշակի համար հարկ վճարողների, սոցիալական վճարներ տվողների, ապա երկիրը քանդվում է: Մեր երկիրը քանդման եզրին է, և սա աննորմալություն է, երբ որ փող մուծողը ավելի քիչ է, քան թոշակառուն, այսինքն` էդ մարդը իրա համար պիտի աշխատի, իրա ընտանիքը պիտի պահի, պլյուս մեկից ավել էլ միջինացված թոշակառու պիտի պահի: Եվ էս մահաբեր ընթացքը շարունակվում է հիմա ավելի արագացված, որովհետև այն, ինչ անում է իշխանությունը, ուղղակի նպաստում է արտագաղթին: Մի քանիսը կոնկրետ ձեզ ասեմ. վերջին մեկ տարվա ընթացքում հացի գինը միջինացված 10 տոկոսով է ավելացել, էլեկտրականությունը ավելացել է մոտ 30 տոկոսով, գազի գինը 18 տոկոսով, սիգարետի գինը միջինը 10 տոկոսվ, ընդհանուր հարկերը միջինը 10 տոկոսով»,-թվարկեց Արամ Մանուկյանը:
Նա խոսեց նաև իշխանությունների ժողովրդի գլխին բերած վերջին «արհավիրքների» մասին. բանախոսի թվարկելով, դրանք են կարմիր գծերը, նկարահանող սարքերը, որոնց հարվածի տակ ընկել են մոտավորապես 400 հազար վարորդ: «Չկա վարորդ Հայաստանում, որը անմեղ ձևով, ոչ դիտավորյալ էդ բանի տակ ընկած չլինի, հոծ գծերն են պատահական դնում, վթարից խուսափելու համար խախտում են անում: Չկա էդպիսի մարդ, փորձեք, տեսեք մարդ կա ձեր շրջապատում, անմեղ եմ ասում, դիտավորյալ կերպով չեմ ասում, անմեղ ձևով ընկած չլինի էս որոշումների տակ և ամիսը մոտավորապես, էս թիվը պաշտոնական մի ընդունեք, մի քանի միլիոն դոլար միայն եկամուտ է դուրս գալիս ստեղից: Այսինքն` մեր բոլոր վարորդները ինչ-որ մեկի համար փող են հավաքում»:
Այնուհետ Արամ Մանուկյանը անդրադարձավ ժողովրդին հուզող մեկ այլ խնդրի` պարտադիր կենսաթոշակին: «Հաջորդ բանը, որ ժողովրդին ցնցեց մոտավորապես 370 հազար ջահելների խնդիրն է, որոնք ընկան էդ պարտադիր կենսաթոշակի տակ, կուտակայինի տակ, որը նշանակում է 5000 սկսած մինչև կարող է 100 000 դրամ յուրաքանչյուր ջահել, անկախ իմ կամքից, իր գրպանից պետք է մուծի, ոչ թե պետք է մուծի, գռաբյոժ է սա, ռեկետ է, պետք է վերցնեն, մուծեն չգիտես ուր: Էդ էն պոտենցիալն է, որոնք մնացել են Հայաստանում աշխատելու, հիշո՞ւմ եք ասեց 480 հազար, դրանց մեծ մասը ջահելներ են և էս ջահելներին Սերժ Սարգսյանը ուղղակիորեն ստիպում է լքել Հայաստանը: Դու ինչի՞
ես մտնում իմ գրպանը, առանց էդ էլ էն քիչ գումարից գումար են տանում, եթե ես դրանով հազիվ եմ ապրում: Եվրոպայում կարող են էդ ձևի խնդիրներ լուծել, որովհետև եթե 3 հազար դոլար մարդը աշխատում է , 100 դոլարը կարող է իր թոշակի համար դնի: Բայց եթե ուսուցիչը 70 հազար դրամ է ստանում, 80 հազար դրամ է ստանում, դու 5 հազար, 7 հազար ինչի՞ ես տանում:
Արամ Մանուկյանը խոսեց նա գազի կողոպուտից, որի հարվածի տակ, նրա հաշվարկներով, ընկել են մոտ 650 հազար ընտանիք: «Ուրեմն Հայաստանում չի մնացել մարդ, որը էս հարվածների տակ չընկնի, վարորդներ, կենսաթոշակային, գազ և այլն և այլն, բոլորիս գրպանները ՍԵրժ Սարգսյանը անուղղակիորեն մտնում է, չստեղծելով որևէ աշխատատեղ, չստեղծելով որևէ արտադրություն, չնպաստելով վերարտադրությանը կամ երկրի տնտեսության զարգացմանը: Այսինքն` հատկապես էս վերջին ընտրություններից հետո էս մարդիկ ուղղակիորեն, բաց մտնում են յուրաքանչյուրիս գրպանը»:
Ըստ Արամ Մանուկյանի, քաղաքացիների գրպանը մտնելուց բացի, երկրի ստրատեգիական սեփականությունները կոպեկներով օտարում են: «Մենք խոսում էինք Որոտանի ահավոր դավաճանական գործարքի մասին, երբ դրանից մի երկու օր հետո մանրամասներ պարզեցինք Ձորագեսի վաճառքի մասին: Ձորագեսը Հայաստանի ամենաէժան էլեկտրական հոսանք արտադրող հիմնարկն է եղել. 3,8-4 դրամ մոտավորապես մեկ կիլովատ-ժամը, վաճառվել է ընդամենը 10 միլիոն դոլարով: Դա մեր երկրի և պատմական արժեքն է, դա առաջին գեսն է, Հայաստանի ինդուստրիան զարգացել է Ձորագեսից`1928 թվին է կառուցվել: Ես կրկնում եմ, ռազմավարական օբյեկտ, պատմական օբյեկտ է, հոսանքը ամենաժան արտադրող օբյեկտ, գաղտագողի վերցրել են օրենքների խախտումով 10 միլիոն դոլարով օտարել են, չկա»: Այդ ամենը, ըստ Արամ Մանուկյանի, ձևակերպել են ոչ թե գես կամ ՀԷԿ. գույք են դարձրել ու օտարել են «շկաֆի» ձևով:
Արամ Մանուկյանի խոսքն ամբողջությամբ` տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մարդը հոգեպես առողջ չէ իմ խորին համոզմամբ , ուստի և անմեղսունակ:Մեղքը ողջ ազգինն է, որը անիծելուց և ատելուց բացի ոչնչի ընդունակ չէ:Խելագարին բուժում չկա, բայց առողջներին հասցնում է խելագարության:Խելագարվողները ուտում են իրար,իսկ ամենախելագարը հրճվում է`հի,հի,հի…