Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի բան է, երբ բռնկվում, ասում են չեմ խաղալու «Անուշը», այլ բան է, երբ կոլեկտիվով քննարկում են»

Փետրվար 12,2014 21:11

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, եւ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձան պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, կարծիք հայտնեցին, թե երեւույթի դեմ պետք է պայքարել կոլեկտիվներով:

Դիտարկմանը, որ օրինակ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը, մասնավորապես՝ «Անուշ» օպերայի դերասանները այդպես վարվեցին, սակայն ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի այցից հետո վախեցան, դերասանները անգամ հրշեջ ներկայացան, այս դեպքում ինչպես պայքարել վախի մթնոլորտում, Կարեն Վարդանյանն ասաց. «Հնարավոր է: Մարդիկ կան, որոնք վախենում են, մարդիկ կան, որոնք վախ չունեն նման բաներից: Մարդիկ միայն միասնական լինելու դեպքում չեն վախենում: Մի բան է, երբ բռնկվում, ասում են չեմ խաղալու «Անուշը», եւ այլ բան է, երբ նստում կոլեկտիվով քննարկում են, օրինակ` եթե մշակույթի նախարարը գա ինչ կանենք, կամ` եթե փող առաջարկեն, ինչպես վարվենք, այսինքն`բանականությունն առաջանում է, երբ կոլեկտիվ քննարկում կա, իսկ երբ մարդը մենակ է` վախենում է: Մեր հիմնական ձգտումն այն է, որ հասարակությունը կրիստալիզացվի, քննարկման հարթակներ առաջանան, որ մարդիկ քննարկեն, թե որտեղ ինչպես վարվել»:

Վիգեն Հակոբյանն էլ հավելեց. «Եթե փողոցն ավելի ուժեղ է այդ պահին, քան մշակույթի փոխնախարարը, այսինքն` ներսը նրանք միանում են: Ամբոխի հոգեբանություն է, այն միշտ ուզում է կրողի հետ լինել»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728