Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը մուտք է գործել ոստիկանության Կենտրոն բաժանմունք՝ ՀԱԿ ակտիվիստների մոտ

Փետրվար 12,2014 21:05

«Քիչ առաջ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին թույլ տվեցին մուտք  գործել Ոստիկանության կենտրոնի բաժանմունք»,-Aravot.am-ին դեպքի վայրից հայտնեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ ոստիկանները մարտի մեկի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս Հյուսիսային պողոտայից ոստիկանության Կենտրոնի բաժանմունք են տարել ՀԱԿ ակտիվիստներ Հայկ Պետրոսյանին, Արեգ, Սարգիս, Անի Գեւորգյաններին, Սերգեյ Գասպարյանին, Դավիթ Վարդանյանին:

Պարոն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Կենտրոնի բաժանմունքին շուտով կմոտենան ՀԱԿ մյուս պատգամավորները՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը և այլք, ովքեր մասնակցում էին Գյումրիի կառույցի ժողովին: Վահագն Խաչատրյանն ասաց. «Ոչ ոքի թույլ չեն տալիս մուտք գործել բաժանմունք, անգամ փաստաբանին:  Ամեն ինչ պարզ է, բնական, այսօրվա Հայաստանի  իրականությունն է: Եթե հանցագործ մասսային իշխանություն ես տալիս այսպես պիտի լինի»:

Վահագն Խաչատրյանը ևս մեկ անգամ փաստեց, որ քաղաքացիական հագուստով մարդիկ խանգարել են, հրահրել, ձեռնամարտի մեջ ներքաշել ՀԱԿ իրազեկող խմբին, ովքեր թռուցիկներ են բաժանել: Նրա համար կասկածելի է այն, որ ոստիկանները միանգամից արձագանքել են, կարծես նրանք արդեն գիտեին այդ մասին:

 Լուսանկարը՝ Zham.am-ի, տեսանյութը՝ Civilnet.am-ի

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728