Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյանը՝ ՀԱԿ ակտիվիստներին բերման ենթարկելու մասին. «Իշխանությունների հերթական ապօրինությունն է»․ (Տեսանյութ)

Փետրվար 12,2014 20:45

«Հերթական անգամ իշխանությունը գործադրում է ապօրինի քայլեր, դիմում է բռնության և ապօրինության գագաթնակետն այն է, որ փաստաբանն այս պահին չի կարողանում մտնել ներս, որ իրավական օգնություն ցուցաբերի երիտասարդներին»,-Aravot.am-ին Ոստիկանության կենտրոնի բաժանմունքից հայտնեց ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանները մարտի մեկի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկել ՀԱԿ ակտիվիստներ Հայկ Պետրոսյանին, Արեգ, Սարգիս, Անի Գեւորգյաններին, Սերգեյ Գասպարյանին, Դավիթ Վարդանյանին:

SAM_9719

SAM_9725

Կատարվածի առիթով պարոն Կարապետյանն ասաց հետևյալը. «Ակնհայտ սադրանք է տեղի ունեցել և համաձայն տեսանյութերի՝ քաղաքացիական հագուստով մարդիկ փորձել են խոչընդոտել հանրահավաքի իրազեկումը, իսկ ոստիկանությունը նրանց ձերբակալելու փոխարեն հանրահավաքի մասին իրազեկող խմբին է ձերբակալել, բռնի ուժ գործադրել լրագրողների դեմ:Իսկ ապօրինության գագաթնակետն այն է, որ փաստաբանին՝ Վահե Հովսեփյանին, ով այս պահին գտնվում է ոստիկանության շենքի մոտ, թույլ չեն տալիս, որ ներս մտնի ու օգնություն ցուցաբերի: Ոստիկանները՝ ապօրինաբար վերցրել են նաև բերման ենթարկված երիտասարդների հեռախոսները»:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Zham.am

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Ի՞նչ անհայտ անձինք: Դրանց մի մասը գյուղակադեմիայի (գյուղի ինստիտուտի) դասախոսներ են, մասնավորապես, նիհար, բոյով անձը աշխատում է Տնտեսագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ, իսկ էն կոլոտ, հաստ շուրթերով գնդլիկը նույն համալսարանի դասախոս է: Երկուսն էլ եղել են գյուղակադեմիայի ուսխորհրդի ղեկավարներ և ՀՀԿ երիտթևի անդամներ: Ներկայիս գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտի ընկերներն են:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728