ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. սեպտեմբերի 11-ի N45-Ն հրամանով հաստատված չափորոշչով սահմանվել է, որ մանկական ստոմատոլոգիական գծով լիցենզիա ունեցող տարածքային սպասարկման առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության ստոմատոլոգիական կաբինետների միջոցով պետական պատվերի շրջանակներում իրականացվում է երեխաների առաջնային ստոմատոլոգիական զննումը: Ինչպես 0-8 և 12, այնպես էլ սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված այն երեխաներին, որոնք զննման արդյունքում ենթակա են հետագա մասնագիտական բուժման, տրվում է ուղեգիր մանկական մասնագիտացված ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ, իսկ տվյալ տարածքում վերջինիս բացակայության դեպքում` մեծահասակների ստոմատոլոգիական պոլիկլինիկաների մանկական բաժանմունքներ (կաբինետներ), որտեղ տեղադրված է պետական պատվեր երեխաների ստոմատոլոգիական բուժօգնության տեսակի գծով: Միաժամանակ, երեխայի օրինական ներկայացուցիչը ապահովվում է տեղեկատվությամբ ուղեգրման վերաբերյալ:
ՀՀ առողջապահության նախարարություն