Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին Մաշտոցի պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել։
Նրանցից Սարգիս Գեւորգյանը Ոստիկանության կենտրոնի բաժանմունքից «Ա1+»-ին հայտնեց, որ մարտի մեկի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ էին բաժանում, երբ նրանց են մոտեցել քաղաքացիական հագուստով մի խումբ մարդիկ եւ խոչընդոտել։
«Նրանք հարձակվեցին մեզ վրա եւ փորձեցին խլել թռուցիկները: Ոստիկանները մոտեցան մեզ և 7 հոգուս բերման ենթարկեցին»,-նշեց Սարգիս Գեւորգյանը՝ հավելելով, որ ոստիկանության բաժանմունքում իրենց դեռ ոչ մի բան չեն ասում։
Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ա1+»-ի կայքում