Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր գործը պետք է լինի իշխանությանը բրթել անդունդը». Լևոն Զուրաբյանը` բանակցությունների մասին. (Տեսանյութ)

Փետրվար 12,2014 19:26

Այսօր Գյումրու Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում իրենց ակտիվիստների հետ հանդիպեցին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը: Վերջիններիս խոսեցին երկրի առջև ծառացած օրհասական խնդիրներից, անդրադարձան նաև այսօր ԱԺ-ում 4 խմբակցությունների` կառավարությանը անվստահություն հայտնելու շուրջ ընթացող բանակցություններին: Լևոն Զուրաբյանը այս կապակցությամբ ասաց .«Երկուական ներկայացուցիչ են եղել ամեն մի խմբակցությունից, մեր խմբակցությունից ես ու Արամ Մանուկյանն էինք, բավականին կարևոր հարցեր էին քննարկվում, և մեր քննարկումների արդյունքները, ես վստահ եմ, դուք մյուս քառօրյային կտեսնենք, բայց ես հիմա ոչ մի փակագիծ չեմ կարող բացել, առավել ևս, որ մամուլը էստեղ նստած է : Կան հստակ պայմանավորվածություններ, որ ես հիմա չեմ կարող ներկայացնել: Ես ուզում եմ իմ խոսքը սկսել հենց համագործակցության ֆորմատից, որը կարծում եմ բոլորիդ համար էլ հետաքրքիր թեմա է: Դուք գիտեք, որ շատ տարբեր քաղաքական ուժեր ենք ներկայացնում և շատ տարբեր մոտեցումներ ունենք, շատ հարցերում ժամանակին եղել ենք բարիկադների տարբեր կողմերում, բայց հիմա բոլորդ էլ տեսնում եք, որ կամաց-կամաց միս ու արյուն է ստանում այն համագործակցությունը, որի մասին առաջին անգամ նախագահ Տեր-Պետրոսյանը խոսեց 2011 թվի նոյեմբերի 25 հայտնի քաղաքագիտական վերլուծության մեջ: Այդ համագործակցությունը ոչ միայն ԲՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում է սահմանափակվելու, այլ երկու այլ քաղաքական ուժ ևս ընդգրկված են այդ համագործակցության ֆորմատում»:

Ըստ բանախոսի, այս համագործակցությունը , թեև դժվար է, սակայն լուրջ է, ընթանում է առաջ, և իրենք արդեն տեսնում են, որ այն կարելի է օգտագործել որպես գործիք` Հայաստանում արմատական փոփոխություններ կատարելու համար: Պտուղները, նրա վստահեցմամբ, շուտով կտեսնի ու կզգա ժողովուրդը: Իսկ համագործակցության պատճառն այն է, որ հասարակությունը հստակ գիտակցում է Հայաստանում իշխող վարչախմբի տապալվելը: «Ձախողված, կոռումպացված, երկրի հեռանկարը չտեսնող, որևէ ուղի Հայաստանի համար չտեսնող մի վարչախումբ, որի միակ նպատակը պետական իշխանության լծակները սեփական հարստացման համար օգտագործելն է, ուրիշ ոչ մի նպատակ մենք չենք տեսել: Գիտեք, Հայաստանը էնպիսի ծանր պայմաններում է, ես ի նկատի ունեմ և չկարգավորված խնդիրը Ղարաբաղի հետ և էդ շրջափակումը, փաստորեն և Թուրքիայի և Ադրբեջանի հետ մենք խնդիրներ ունենք: Էդ վիճակում Հայաստանը ընդամենը մեկ լուծում ունի. կամ պիտի ունենար մի կառավարություն, որը պետական կառավարման մի շատ հստակ մոդել ուներ, այսինքն` ազնվագույն պետական մտածողության տեր մի կառավարություն, որը Հայաստանում կհաստատեր ժողովրդավարություն, շուկայական տնտեսություն `բոլոր գործարարների, ժողովրդի համար հնարավորություն կստեղծեր աշխատելու, գործելու: Կամ էսպիսի կառավարություն կունենայինք, որը ծանր վիճակում հրաշքներ կգործեր և Հայաստանը կզարգանար անգամ գտնվելով շրջափակման մեջ, կամ եթե ունենք այնպիսի կառավարություն, որը այսօր կա, ուզում եք անունը ավազակապետական , ուզում եք փողապետական դրեք, բայց իր գոյության իմաստը գիտեք որն է…Եթե ունենք նման կառավարություն, ուրեմն նա պետք է փորձեր իր գոյատևման խնդիրը լուծեր կամ Թուրքիայի հետ ճանապարհը բացելով կամ ասենք ինչ-որ մի կարևոր առևտրային հնարավորություն ստանար Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելով: Էդ երկու բանն էլ փորձեց Սերժ Սարգսյանը , փորձեց և Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնել, որ գոնե ճանապարհը բացվեր հայ-թուրքական, անկախ էն հանգամանքից, որ մենք ունենք կոռումպացված կառավարություն, Հայաստանը այնուամենայնիվ կզարգանար նման վիճակում գոնե մի քիչ , նույն բանը փորձեց Եվրոպական միության հետ, բայց երկու դեպքում էլ կատարելապես տապալվեց, տապալվեց այն պատճառով, որ դիվանագիտական հետևողական, գրագետ աշխատանքի ընդունակ չէ գոնե հարաբերություններում: Ղեկավարվում են ոչ թե պետական շահերով, այլ ղեկավարվում են բացառապես իրենց անձնական շահերով, իշխանության պահպանման շահերով, նրանք պետք է հայտնվեին այն վիճակում, ինչ-որ հայտնվել են»:

Լևոն Զուրաբյանը ասելով, հայտնվել են մի հանգրվանում, երբ կառավարությունը ինքը չի տեսնում որևէ ճանապարհ հարցերը լուծելու: Ըստ նրա Հայաստանում ստեղծվել է ինչ-որ չափով աննախադեպ իրավիճակ . ի շնորհիվ ՀԱԿ խմբակցության արդեն ունենք բուռն խորհրդարան, և երկրում մեծ փոփոխություն կլինի, եթե բուռն խորհրդարանի կողքին լինի բուռն հրապարակ: «Մեկը օգնելու է մյուսին. մեխանիզմը շատ պարզ է, բուռն հրապարակ նշանակում է շատ ակտիվ քաղաքական ուժեր խորհրդարանում, և մի բանում դուք կարող եք վստահ լինեք, մեն համարձակ ենք, մենք համարձակ ենք միայն մեկ պատճառով, ոչ թե նրա համար, որ մենք դուխով տղաներ ենք, էդ էլ կա, բայց դա մեզ չէր օգնի, միակ պատճառը լուրջ մեր համարձակության մեր անկաշկանդության, դա դուք եք, որովհետև մենք գիտենք, որ մեր թիկունքին կա ժողովուրդ: Բուռն հրապարակը օգնելու է մեր բուռն գործունեությունը պառլամենտում, իսկ բուռն գործունեությունը պառլամենտում օգնում է էս ամբողջ ճշմարտությունը մեր հանրությանը ներկայացնել, բացահայտել և իր հերթին բերում է նրան, որ ավելի շատ ժողովուրդ, շատ շերտեր ներգրավվեին պայքարի մեջ»:

Բանախոսը նաև ասաց, որ ինքն ունի բոլոր հիմքերը ենթադրելու, որ մարտի մեկի հանրահավաքը դառնալու է յուրահատուկ, հանգրվանային հանրահավաք, որովհետև ժողովրդի համբերության բաժակը լցված է և այսքան ծանր վիճակ Հայաստանում երբեք չի եղել:

Լևոն Զուրաբյանի ասելով, իշխանությունը`իր անզուսպ թալանով, պետական մտածողության բացակայությամբ, իր ավազակային ախորժակով անկման եզրի մոտ է գտնվում: «Մեր գործը պետք է լինի նրան բրթել էդ անդունդը, ճիշտ է շատ քաղաքավարի մեթոդներով , որովհետև Հայաստանում մեզ պետք է իսկապես էսպես ասեմ թավշյա գործընթաց, մեզ պետք չէ որ ապակայունացում, ոչ պետական ապարատի, բանակի ոստիկանության պարալիզացիա, որովհետև մենք թշնամիներ ունենք արտաքին աշխարհում, մենք սրա մասին պիտի մտածենք: Մեզ պետք է ժողովրդի ճնշմամբ, քաղաքակիրթ սահմանադրական մի գործընթաց, որի հետևանքով էս իշխանությունը կթողնի, կհեռանա», ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728