Լրահոս
Օրվա լրահոսը

Comments. Ուկրաինացի արվեստագետը նկար է ստեղծել՝ Սերգեյ Նիգոյանի պատվին

Փետրվար 12,2014 18:59

Ուկրաինացի նկարիչ Սերգեյ Ռադկևիչը Կիևի ցույցերի ժամանակ զոհված Սերգեյ Նիգոյանի պատվին նկար է ստեղծել, որն անվանել է «Սերգեյ Նիգոյան. հայկական մոտիվ. խաղաղություն հոգուն»: Հայտնում է «Քոմենթս» լրատվականը՝ հղում անելով «Արտ Յուքրեյն»-ին:

Գործի հիմքում դիմանկարի այնպիսի ուրվագիծ է, որպիսին նախկինում գերեզմանաքարերի վրա փորագրում էին Հայաստանում, իսկ ներքևի հատվածում ռազմական թիրախ է: Նկարը գտնվում է Լվովի թաղամասերից մեկում:

«Այս աշխատանքը դատապարտում է մարդու մարմնին ուղղված միտումնավոր ագրեսիան, ինչպես նաև ընդգծում է զորավարժությունների ժամանակ «մարդ-թիրախներ» օգտագործելու անհեթեթությունը», – ասում է նկարիչը:

21-ամյա Սերգեյ Նիգոյանը մահացել է այս տարվա հունվարի 22-ին հրազենային վնասվածքից: Նա Ուկրաինայի քաղաքացի էր:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728