Ռադիոյի համաշխարհային օրը հաստատում է ԶԼՄ-ի այս միջոցի յուրահատուկ դերն ու ազդեցությունը, որն աշխարհում ունի ամենամեծ ունկնդիրը:
Այս տարի օրվա հիշատակումով կարևորվում է ամենուրեք ռադիոհեռարձակողների, միջոցով լսելի դառնա կանանց ձայնը, և հեռարձակող կազմակերպություններում բարձրանա կանանց դերը:
Հաճախ ռադիոալիքները հետ են մնում, երբ խոսքը վերաբերում էր գենդերային հավասարությանը:
Կանանց ձայները հաճախ լսելի չեն ո՛չ բարձրախոսների առջև, ո՛չ էլ դրանց հետևում:
Կարդացեք նաև
Քիչ պատմություններ են պատմվում կանանց և աղջիկների մասին:
Կանայք համաշխարհային լրատվական ընկերությունների խորհուրդների կազմում միայն մեկ քառորդ մասն են կազմում:
Ես խրախուսում եմ ռադիոկայաններին որդեգրել ավելի ներառական մոտեցում` իրենց աշխատակազմի և ունկնդիրների շրջանում հավասարապես ընդգրկելով կանանց:
Ռադիոն կարող է նաև օգտակար լինել կարծրատիպային և անհավասարակշիռ մտածելակերպը վերացնելու գործում:
Սա մեծ հնարավորություն է բոլորի համար: Եկե°ք տոնենք Ռադիոյի համաշխարհային այս օրը` ողջունելով կանանց ռադիոյի բնագավառում և անելով հնարավոր ամեն բան` ապագայում նոր ձայներ զարգացնելու համար:
ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակ