Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Եգանյան. «Խորհուրդ ենք տալիս պահպանել ՌԴ տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և աշխատելու համար սահմանված կարգը». «Արմենպրես»

Փետրվար 12,2014 17:57

ՀՀ ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի հարցազրույցը «Արմենպրես» գործակալությանը` ՀՀ  քաղաքացիների Ռուսաստանի Դաշնություն մուտքի  ընթացակարգերի վերաբերյալ

 Հարց – ՀՀ  քաղաքացիները վերջերս դժվարություններ են ունենում Ռուսաստանի Դաշնություն  մուտք գործելիս:   Ինչո՞վ են պայմանավորված այդ դժվարությունները:

 Ռուսաստանի Դաշնությունը  վերջին շրջանում խստացրել  է   օտարերկրյա  քաղաքացիների նկատմամբ վարվող  քաղաքականությունը  և կիրառվող պրակտիկան, ինչի արդյունքում, միայն 2013թ. օգոստոս-դեկտեմբեր ժամանակահատվածում արգելվել  է 500.000 օտարերկրյա քաղաքացիների (որոնց  թվում  են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները)  մուտքը  Ռուսաստան` 3-5  տարի ժամկետով:

Հարց – Ովքե՞ր  են հայտնվել  այդ ցուցակներում

 

Այն անձինք  ովքեր խախտել  են Ռուսաստանի  միգրացիոն օրենսդրության պահանջները (օրինակ` 7 -օրյա  ժամկետում հաշվառվելու փոխարեն  հաշվառվել  են  ավելի  ուշ, կամ  90 օրից  ավել են գտնվել  ՌԴ-ում  և  այլն),  կամ  էլ կատարել  են  2  և  ավելի  վարչական իրավախախտում:

Ընդ  որում անձի կողմից  կատարված խախտման փաստն  ի հայտ  է  գալիս  Ռուսաստանի  տարածքից դուրս  գալիս:

Դրանից  ելնելով  խորհուրդ  ենք  տալիս  ՌԴ  մեկնելու մտադրություն  ունեցող  ՀՀ  բոլոր քաղաքացիներին,  առավել  ևս  նրանց,   ովքեր  կասկածներ  ունեն, որ  իրենց մուտքը կարող  է արգելված   լինել,    մինչև  տոմս  գնելը այցելել Ռուսաստանի Դաշնային  միգրացիոն ծառայության (ФМС) պաշտոնական կայքէջի https://services.fms.gov.ru/info-service.htm?sid=3000 բաժինը, և  մուտքագրելով  անհատական տվյալները` պարզել իրենց մուտքն  արգելված Է թե՞ ոչ: 

Հարց – Ի՞նչ  է  անհրաժեշտ անել  Ռուսաստանի Դաշնություն  մուտք գործելիս  և  դրանից  հետո

  1. ՌԴ  մուտք գործելիս  օտարերկրյա  քաղաքացիներին տրվում  են միգրացիոն  քարտեր:  Անհրաժեշտ  է լրացնել միգրացիոն  քարտի  երկու  բաժինները «А» և «В»:  Եթե  դուք  մուտք  եք  գործում  ՌԴ  աշխատելու նպատակով,  ապա  քարտի  « մուտքի նպատակը (цель вьезда)» մասում անհրաժեշտ  է  ընդգծել  «աշխատել (работать)»  բառը, հակառակ պարագայում  Դուք  աշխատելու իրավունք  չեք  ստանա:  ՌԴ  սահմանը  հատելիս   միգրացիոն  քարտի  «В»  մասը  վերադարձվում  է  Ձեզ,  որը  պետք  է  պահել  մինչև  ՌԴ  տարածքից  դուրս  գալը: Քարտի  այդ  մասի  վնասվելու կամ  կորստյան  դեպքում  Դուք պարտավոր  եք  3 օրվա  ընթացքում այդ  մասին հայտնել  ФМС -ի Ձեր  գտնվելու  վայրի մոտակա տարածքային մարմնին,  քարտի  կրկնօրինակը  ստանալու համար:

 

  1. Ռուսաստանի  Դաշնություն  մուտք գործելուց  հետո 7  աշխատանքային օրվա ընթացքում,  անկախ  այցելության  նպատակից  և տևողությունից,   անհրաժեշտ  է  հաշվառվել  ФМС -ի  Ձեր  գտնվելու  վայրի  տարածքային մարմնում:  Միգրացիոն  հաշվառման կանգնած լինելու  փաստը  հաստատվում է   Տեղեկացման «Уведомления»  թերթիկի  կտրված մասի առկայությամբ  որի  վրա  համապատասխան  նշում կա:

 

  1. Եթե  Դուք  մուտք  եք  գործել ՌԴ  հարազատներին  այցելության, զբոսաշրջության  և  այլ  նպատակներով,  ապա  2014թ. հունվարի  1-ից  սկսած  կարող  եք  ՌԴ-ում գտնվել   գումարային առումով  90  օր`  յուրաքանչյուր  180  օրվա ընթացքում:  Այլ  կերպ  ասած  89-րդ  օրը  Դուք  պարտավոր  եք  լքել   Ռուսաստանի տարածքը  և  կարող  եք  այնտեղ  վերադառնալ  միայն  90 օր   հետո:  Այս   կարգը խախտելու   համար   նախատեսվում  է   ՌԴ  մուտք  գործելու  արգելք  3  տարի  ժամկետով:

 

  1. 4.     Եթե Դուք  մուտք  եք  գործել  ՌԴ  աշխատելու նպատակով  ապա  պետք  է  ձեռք  բերեք   աշխատանքի  թույլտվություն  կամ հավաստագիր (патент): Այս  դեպքում  Դուք հնարավորություն   կունենաք օրինական  ճանապարհով ՌԴ-ում  գտնվել 3 ամսից  ավելի  երկար` մինչև  1 տարի  ժամկետով:  Աշխատանքի  թույլտվություն  ստանալու համար  անհրաժեշտ  է  դիմել   ФМС -ի Ձեր  միգրացիոն հաշվառման վայրի   տարածքային մարմին:  Աշխատանքի  թույլտվության  տրամադրման դիմումի  հետ  միասին  Դուք  պարտավոր  եք ներկայացնել  բժշկական տեղեկանք այն  մասին  որ    չեք  տառապում թմրամոլությամբ և շրջապատի  համար  վտանգ  ներկայացնող  ինֆեկցիոն հիվանդություններով (այդ հիվանդությունների  ցանկը հաստատում  է    ՌԴ  կառավարությունը), ինչպես  նաև  հավաստագիր ՄԻԱՎ  վարակի  բացակայության մասին: Այն բժշկական հաստատությունների  մասին, որոնք տրամադրում  են  նման տեղեկանքներ Ձեզ  կիրազեկեն ФМС –ի տարածքային  ստորաբաժանումում: Իսկ патент  ստանալու համար (որի  դեպքում չի պահանջվում բժշկական տեղեկանք) նույնպես  անհրաժեշտ է  դիմել ФМС –ի տարածքային  ստորաբաժանում:

Այսպիսով, անցանկալի  հետևանքներից,  այն է`   հետագայում  ՌԴ  մուտքի  արգելքից  խուսափելու  նպատակով,  խորհուրդ  ենք  տալիս  պահպանել  ՌԴ  տարածք  մուտք  գործելու,   այնտեղ  գտնվելու  և  աշխատելու  համար  սահմանված  կարգը: Այն իր  մեջ  ներառում  է  հետևյալը`

  • միգրացիոն   քարտի  «В» մասի  պահում  մինչև  ՌԴ  տարածքից        դուրս  գալը;
  • հաշվառում   ՌԴ  մուտք գործելուց հետո  7  աշխատանքային  օրվա ընթացքում;
  • աշխատանքի  թույլտվության կամ պատենտի ձեռք  բերում մինչև 90-րդ  օրը լրանալը;
  • հակառակ պարագայում ՌԴ-ից  մեկնում  մինչև  90-րդ  օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. гюмреци says:

    то кричите что Россия опустошает Армению ..теперь кричите Россия не пускает …поймите Россия это другое государство …СССР НЕТ УЖЕ 22 ГОДА …собственное без надежность безграмотность тупость не надо свалить на других

  2. Գագիկ says:

    Պարոն Եգանյան ,անընդատ շեշտվում է ձեր կողմից , որ ռուսական միգրացիոն ծառայության
    կայքը, որ տվայլները մուտք անելով իմանում ենք, թե տվյալ անձի մուտքը փակ է, թե ոչ, բայց եթե այդ կայքում ցույց է տալիս , որ միգրացիոն ծառայությունները խնդիր չունեն ինձ հետ, բայց սահմանապահները արգելում են /այն էլ պատենտի առկայության դեպքում / այդ դեպքում ինչ անել

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728