Փետրվարի 7-ին հաղորդվել էր Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակչուհի, 1932 թ. ծնված Վարսենիկ Կարապետյանի անհայտ կորելու մասին:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների որոնողական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Արևշատ գյուղի կողքով հոսող Ազատ գետի աջ ափից մոտ 2 մետր հեռավորության վրա` դաշտերի մեջ, հայտնաբերվել է Վ. Կարապետյանի դիակը` ականջի և ձեռքի մասերում թռչունների կողմից կտցահարված:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն