Կասկածվողներից մեկը Եվրամիություն – Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ է:
Եվրոպական խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը մտադիր է քննարկել 9 օրենսդիրների հարցը, ովքեր կասկածվում են անցյալ տարվա հոկտեմբերին նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության ժամանակ Ադրբեջանից նվերներ ընդունելու մեջ:
Եվրոպական մի շարք հեղինակավոր գործակալություններ գրում են, որ Կրիստինա Օյուլանդը, Յացեկ Վլոսովիցը, Սլավի Բինևը, Ժիրի Մաստալկան, Իվո Վայգլը, Ալեքսանդրա Թեյնը, Հանու Թակուլան, Օլեգ Վալյալոն և Նիք Գրիֆինը եվրոպական պառլամենտի պատգամավորներ են, ովքեր անցյալ տարի հոկտեմբերին մեկնել էին Ադրբեջան` ընտրությունները վերահսկելու համար: Այժմ պարզվել է, որ նրանք «մոռացել են» հայտնել Եվրախորհրդարանին, որ Ադրբեջանի կառավարությունն է իրենց հրավիրել, և չեն հայտարարագրել իրենց այցը կայքում, ինչպես պահանջում է էթիկայի կոդը: Անցյալ հուլիսին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված նոր օրենքի համաձայն՝ ցանկացած հրավեր, որի ծախսերը գերազանցում են 150 եվրոն՝ լինի ֆուտբոլի խաղ, շոուին մասնակցություն կամ ճամփորդություն, պետք է հայտարարագրվի կայքում:
Ուշագրավ է, որ այս կասկածվող պատգամավորներից մեկը` Կրիստինա Օյուլանդը նաև Եվրամիություն – Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ է, որի նիստը օրեր առաջ կայացավ Ստրասբուրգում: Առաջին անգամ նիստը ավարտվել էրառանց համատեղ հայտարարության, հայ պատգամավորների խոսքով` Լեռնային Ղարաբաղի հարցում եվրոպացիների կոշտ ու ոչ հայանպաստ ձևակերպումների պատճառով:
Կարդացեք նաև
Էլինա Չիլինգարյան
Նյութի մանրամասները կարդացեք . «Ազատություն» ռադիոկայանի կայքում