«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության 2014» զեկույցը, որտեղ Հայաստանը 180 երկրներից զբաղեցնում է 78-րդ տեղը` ընդգրկվելով նկատելի խնդիրներ ունեցող երկրների խմբի մեջ:
Երկրները բաժանված են 5 խմբերի՝ լավ վիճակ, բավարար վիճակ, նկատելի խնդիրներ ունեցող, բարդ վիճակ, վտանգավոր վիճակ:
Թեպետ Հայաստանն անցած տարվա համեմատ նահանջել է 4 հորիզոնականով, սակայն նրա ցուցանիշը լավագույնն է տարածաշրջանում: Վրաստանը գտնվում է 84-րդ տեղում, Թուրքիան՝ 154, Ադրբեջանը՝ 160, իսկ Իրանը՝ 173:
Մամուլի ազատության առումով լավագույն երկրներն են Ֆինլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան: Վատագույնը՝ Էրիտրեան, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը:
Կարդացեք նաև
Ռուսաստանը զբաղեցնում է 148-րդ տեղը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Լուսանկարը`via-midgard.info -ից