Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանք դեռ առաջին ծիծեռնակներ են». Վերլուծաբանները «կենսաթոշակայինի» դեմ պայքարով նոր «սյուրպրիզներ» են կանխատեսում. «Մեդիալաբ»

Փետրվար 12,2014 17:13

Փետրվարի 10-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցածը, երկաթուղայինների գործադուլը ոչ թե եզակի դեպք էին, այլ առաջին ծիծեռնակները: Անդրադառնալով կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ պայքարի հերթական դրսեւորումներին, «Մեդիալաբին» ասում է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը :

Հիշեցնենք, որ երկուշաբթի Օպերայի բեմում «Անուշը» չկայացավ: Թատրոնի անձնակազմը բեմ բարձրանալու փոխարեն բոյկոտեց եւ դուրս եկավ պայքարի` բողոքելով կուտակային կենսաթոշակային համակարգի շնորհիվ իրենց աշխատավարձերից արված պահումների դեմ:

Ավելի վաղ, նույն օրը` փետրվարի 10-ին, իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները` գործադուլ հայտարարելով, իսկ այսօր փողոց են դուրս եկել նաեւ Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցները:

«Առաջին անգամ աշխարհում Հայաստանի քաղաքացին տեսավ, որ իր կենսամակարդակն ուզում են բարձրացնել աշխատավարձն իջեցնելով, այն էլ, երկրի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակում ու գնաճի պայմաններում»,-«Մեդիալաբին» ասում է քաղաքական վերլուծաբանը:

«Դեմ եմ» շարժումը Երվանդ Բոզոյանը համեմատում է տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու դեմ ծավալված պայքարի հետ, որը նույնպես ինքնաբուխ սկսվեց:
Վերլուծաբանը համոզված է, որ սկսված շարժումը ոչ թե մարելու է, այլ ընդլայնվելու:
«Նման օջախները ավելանալու են այնքան, որ իշխանության համար իսկական շոկ, սյուրպրիզ են լինելու: Սա արդեն միայն իշխանությունը փոխելու վիրտուալ պահանջ չէ, սա լուրջ գործընթաց է»,-համոզված է նա:

Երվանդ Բոզոյանը նշում է, որ Հայաստանի քաղաքացին այսօր տեսնում է, որ իշխանությունը չկարողանալով լուծել որոշակի խնդիրներ, անցքերը փորձում է փակել իր միջոցների հաշվին, մի խոսքով` մտնում է քաղաքացու գրպանը:

Տեղեկացնենք, որ այս տարի հունվարի 1-ից ուժի մեջ մտած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով, 1974 թվականի հունվարի 1-ից հետո բոլոր ծնվածները պարտավոր են աշխատավարձի 5-10%-ը փոխանցել կուտակային ֆոնդերին, որը տարիներ անց կվճարվի որպես կենսաթոշակ:

Սակայն, ներդրված նոր համակարգը բուռն դժգոհություն է առաջացրել հասարակության տարբեր շերտերի, ոչ իշխանական քաղաքական ուժերի մոտ:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728