Լրահոս
Օրվա լրահոսը

«Ս. Վալենտինի տոնը ընդամենը բիզնես է». քահանա (Տեսանյութ)

Փետրվար 12,2014 17:03

«Երբ քառասունօրյա մանկանը բերեցին Երուսաղեմ եւ ընծայեցին տաճարին, որը հին կտակարանում հուշված էր դեռ Մովսեսին, եւ Հիսուս մանուկը, լինելով օրենսդիր, չխախտեց այդ օրենքը, այլ կատարեց օրենքը: Մենք գիտենք` եթե օրենքը խախտվեր, ապա օրինազանցին, եթե խաչեին արդարացված կլիներ հրեա ժողովուրդը»,- այսօր` փետրվարի 12-ին` լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց

Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Նա նաեւ հայտնեց, որ կազմակերպվելու են տոնակատարություններ՝ նվիրված Ս.Սարգիսի տոնին, փետրվարի 14-ին լինելու է բացօթյա համերգ՝ Կարապի լճի տարածքում, փետրվարի 15-ին` պատարագ՝ Ս. Սարգիս եկեղեցում, ցուցահանդես՝ Գեղագիտության ազգային կենտրոնում, ցուցահանդես՝ Նկարիչների միության տանը, խաչապտույտ՝ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Սիրահարների պուրակ, «Ռեինկարնացիա» խմբի բացօթյա համերգը՝ Պողոսյան պարտեզներում:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե Տեր Շահե քահանա Հայրապետյանը ինչպե՞ս է վերաբերվում փետրվարի 14-ին նշվող Ս. Վալենտինի տոնին, նա պատասխանեց, որ կարծում է` դա ընդամենը բիզնես է.

«Բոլոր սուպերմարկետները, բոլոր բրենդային խանութները կապում են այդ տոնի հետ, որ իրենց ապրանքը ծախեն: Դա բիզնես է: Գնացե’ք Արեւմուտքում, Ռուսաստանում տեսեք` իրենք բիզնես են անում հենց այդ օրը: Ոչ մի կապ չունի: Ես ինքս հետաքրքրվել եմ, թե ո՞վ է Վալենտինը. 2 Վալենտին կա, մեկը` 2-րդ դարում, մյուսը` 7-րդ: Այդ երկու վալենտինները կապ չունեն այս բիզնեսի հետ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728