«2014 թվականը հռչակվել է զբոսաշրջության տարի: Մենք բոլորս ցանկանում ենք խթանել այն. պատրաստվում ենք մի շարք միջոցառումների, որոնք պետք է միավորեն ԱՊՀ երկրների ջանքերը: Զբոսաշրջությունը մի բան է, որի համար պետք է պայքարել»-, այսօր Մոսկվա-Կիև-Աստանա-Քիշնև-Երևան տեսակամրջի ժամանակ հայտնեց զբոսաշրջության դաշնային ղեկավար Ալեքսանդր Ռադկովը:
Պրն. Ռադկովը կարևորում է կրթությունը զբոսաշրջության սահմաններում: Նա նշեց, որ Ռուսաստանում տուրիզմի զարգացման ծրագրի նպատակն է ստեղծել ենթակառուցվածքներ:
Այն հարցին, թե ինչպե՞ս է զարգանում զբոսաշրջությունը Հայաստանում էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը պատասխանեց. «Կարևոր է համատեղ տարածաշրջանային արտադրանքը ունենալը: Պարտադիր է, որ մենք սերտ համագործակցենք և կազմենք տարածաշրջանային համատեղ արտադրանք: Կարևոր է, որ մենք միջազգային շուկայում լինենք մրցունակ: ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության շատ լավ փորձ ունենք: Հաշվի առնելով զբոսաշրջության նշանակությունը, ամեն տարին, ամեն օրը կարելի է հռչակել զբոսաշրջության օր: Մենք պետք է վերաբերվենք շատ մեծ պատասխանատվությամբ, այդ պատճառով համատեղ մշակել ենք միջոցառումների ծրագիր, որոնք նվիրված են զբոսաշրջության տարվան»:
Պրն. Ապրեսյանն ասաց, որ զբոսաշրջությունը Հայաստանում դինամիկ կերպով է զարգանում: Նա նաև նշեց, որ կկազմակերպվեն բավականին շատ միջոցառումներ` ավանդական փառատոներ, արվեստների և արհեստների փառատոն Գյումրիում, գինու փառատոն, գորգերի փառատոն Դիլիջանում և այլն:
Կարդացեք նաև
Տեսակամրջի ընթացքում քննարկվեց նաև երկրների տարածքում երթեւեկությունն ավելի մատչելի դարձնելու մասին խնդիրը:
Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ