Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւանի գլխավոր ճարտարապետ. «Պիկ ժամերին դժվար է երթեւեկելը» (Տեսանյութ)

Փետրվար 12,2014 16:46

«Հին Երեւան»-ի նախագիծը, որն արդեն քանի տարի է տեղից չի շարժվում, փոքր-ինչ առաջ է գնացել: Այսօր այս մասին ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը` հայտնելով, որ ճարտարապետներով հավաքվել են, մեկ անգամ եւս այդ հարցը քննարկել են եւ փետրվարի վերջին, կառուցապատողի հարցը կորոշեն:

Հարցին, թե որպես մայրաքաղաքի նոր ճարտարապետ ինչ փոփոխություններ է նախատեսում, պարոն Բարսեղյանն ասաց, որ քաղաքի գլխավոր հատակագիծը «տարիների հիմնարար փաստաթղթի ձեւավորման արդյունք է» եւ որ ինքը արմատական փոփոխություններ չի նախատեսում:

Aravot.am-ի հարցին, թե արդեն քանի տարի է Երեւանի քաղաքապետը, փոխքաղաքապետերը ծրագրում են մայրաքաղաքի ճարտարապետական տեսքն աղավաղող, «խայտաբղետ» գովազդները հանել, սակայն կարծես թե նման գովազդները քաղաքից չեն պակասում, գլխավոր ճարտարապետն ասաց, որ որոշ փողոցներից դրանք արդեն հանվել են: Նրա մեկնաբանությունները` տեսանյութում

Պարոն Բարսեղյանը նույնպես խոստովանում է, որ պիկ ժամերին դժվար է երթեւեկելը, քանի որ, ըստ նրա, «բոլոր խոշոր քաղաքների խնդիրների մեջ է դա մտնում եւ Երեւանն, իր առանձնահատկություններով հանդերձ, առանձնապես չի տարբերվում խոշոր քաղաքների տրանսպորտային տրաֆիկներից»:

Տիգրան Բարսեղյանը նաեւ անդրադարձավ Սայաթ-Նովա 23, 25 շենքերի սեփականաշնորհված շքամուտքին, ասելով, որ հարցը գտնվում է դատական ատյաններում, այդ իսկ պատճառով իրենք չեն կարող միջամտել:

Գլխավոր ճարտարապետը խոսելով առաջիկա ծրագրերից՝ ասաց, որ այս տարի

բարենպաստ միջավայր կստեղծեն հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Հայտնի մարդկանց` Անտոն Քոչինյանի, Կարեն Դեմիրճյանի, Գարեգին Նժդեհի, Նարեկացու, Ջիվանու, Կիմ Երիցյանի, մարշալ Բաբաջանյանի եւ Սիլվա Կապուտիկյանի արձանները կտեղադրեն կենտրոնական փողոցներում,

մայրաքաղաքը շրջանցող տրանսպորտային ճանապարհների կառուցումը կշարունակվի. Իսակով-Լենինգրադյան մայրուղին կմիացվի Արշակունյաց պողոտային: Մայրաքաղաքում, ըստ ճարտարապետի, հայտնի բրենդերով մի քանի հյուրանոց էլ կկառուցվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728