Լրահոս
Օրվա լրահոսը

Ցածր ջերմաստիճանի հնարավոր վնասները

Փետրվար 12,2014 16:38

2013 թվականի դեկտեմբերի 14-ից հանրապետությունում սկսվեց ջերմաստիճանի նվազումը և արդեն տարվա վերջին օրերին Արարատյան հարթավայրում գրանցվեցին ամենացածր ջերմաստիճանները՝ 16-200 զրոյից ցածր, իսկ հանրապետության մյուս տարածաշրջաններում դիտվեց տարվա տվյալ ժամանակահատվածին բնորոշ ջերմաստիճանային ռեժիմ:

Այսօրվա դրությամբ դեռևս վաղ է ցածր ջերմաստիճանների հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի և բազմամյա տնկարկների հնարավոր վնասների վերաբերյալ ընդհանրացումներ անել և տալ գնահատականներ: Սակայն, միանշանակ կարելի է պնդել, որ հանրապետության հիմնական հացահատիկացան տարածաշրջաններում աշնանացան ցորենի ցանքերը չեն տուժել, քանի որ ցածր ջերմաստիճաների պայմաններում ծածկված են եղել ձյան կայուն շերտով:
Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի ծածկված այգիների (որտեղ խնամքով կատարվել է այգեթաղ) վազերը բացարձակապես չեն վնասվել: Չեն վնասվել նաև չթաղված ցրտադիմացկուն (Մեղրաբույր, Չարենցի, Ներկառատ և այլն ) սորտերի վազերը: Նախարարության մասնագետները մտահոգություն ունեն , որ չթաղված խաղողի սեղանի և մի շարք տեխնիկական սորտերի բերքատու մատերի կենտրոնական (գլխավոր) աչքերը կարող են այս կամ այն չափով վնասված լինել: Չի բացառվում նաև վնասների հնարավորությունը կարկտահարված դեղձենու և կեռասենու այգիներում:
Վերջնական արդյունքները պարզ կդառնան մարտի կեսերին, երբ խաղողի վազերի և պտղատու ծառերի մոտ կսկսվի ակտիվ հյութաշարժը:
Այդ կապակցությամբ կներկայացվի համապատասխան տեղեկատվություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728