Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անվճար բուժվում են տուբերկուլոզը, աղիքային ինֆեկցիաները, հոգեկան ու նարկոլոգիական հիվանդությունները

Փետրվար 12,2014 16:23

«Անվճար եւ արտոնյալ պայմաններով բուժօգնությունից կարող են օգտվել նաեւ ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքի անդամները»,-այսօր առողջապահության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել է նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը:

Ըստ նրա, վերանայվել ու կանոնակարգվել է անվճար բուժօգնության իրավունք ունեցող սոցիալական խմբերի շահառուների ցանկը, որից կարող են օգտվել 270 հազար մարդ եւս, քանի որ անապահովության միավորների շեմը, նախկին 36-ի փոխարեն, սահմանվել է 30 միավոր:

Ըստ բանախոսի, անկախ սոցիալական կարգավիճակից, բնակչության բոլոր խավերի համար անվճար են հետեւյալ ծառայությունները` վերակենդանացման միջոցառումները, տուբերկուլոզային բժշկական օգնությունները, հոգեկան եւ նարկոլոգիական հիվանդությունների բուժումը, աղիքային ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնությունների ծառայությունը, զորակոչային-նախազորակոչային փորձաքննությունը եւ բժշկական ծառայությունները, ծննդօգնությունը, 0-7 տարեկան երեխաների բժշկական օգնությունը եւ հեմոդիալեզի ծառայությունները:
Ըստ Վահան Պողոսյանի՝ «Սրտի վիրահատության համար 6-7 տարի առաջ, որեւէ փոխհատուցում չէր կատարվում: Սոցիալապես անապահով խավերին պետությունը տրամադրում է համավճար` 365 000 դրամ, որից 110 քաղաքացի կարողացան օգտվել սրտի անվճար վիրահատությունից»:
Արտոնյալ` համավճարով կատարվող բժշկական ծառայությունների մեջ են մտնում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, ուռուցքաբանական հիվանդությունների բժշկական ծառայությունները, գինեկոլոգիական հիվանդությունները, ինչպես նաեւ ավելացել են պոլիկլինիկական լաբորատոր ծառայությունները եւ հղիների ախտաբանությունը հիվանդանոցներում:

Ըստ բանախոսի, համավճարից օգտվողների շարքում ավելացել են նաեւ քաղծառայողները, զինծառայողները եւ նրանց ընտանիքները:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728