Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» աշխատակիցները շարժվում են դեպի նախագահական նստավայր

Փետրվար 12,2014 16:09

Քիչ առաջ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպումից «Նաիրիտի» աշխատակիցները դուրս եկան հիասթափված: Նրանց պատմելով՝ նախարարը որեւէ լուրջ ու հիմնավորված պատասխան չի տվել իրենց հարցերին, միայն ասել է, որ մինչեւ այս ամսվա 15-ը նրանք կստանան մեկ ամսվա աշխատավարձը:

Իսկ կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը աշխատակիցներին վստահեցնում էր, որ 3 ամսից «Նաիրիտի» աշխատակիցների բոլոր խնդիրները լուծվելու են եւ իրենք այլեւս նման հարցերով չեն դիմի կառավարությանը:

«Նաիրիտցիները» նաեւ պատմեցին, որ նախարարը հստակ պատասխան չի տվել  տարածված այն լուրերին, թե «Նաիրիտը» վերավաճառվելու է ռուսական ընկերության:

«Նաիրիտի» աշխատակիցները այս պահին  կառավարության շենքից շարժվում են դեպի նախագահական նստավայր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728