Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր սուրբ պարտականությունն է մշտապես վառ պահել Հրանտ Մաթևոսյանի հիշատակը. Տիգրան Սարգսյան

Փետրվար 12,2014 16:05

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Կառավարության ղեկավարը մեծանուն գրողի ընտանիքի անդամների և գրական ոլորտի ներկայացուցիչների հետ ծաղիկներ է դրել Հրանտ Մաթևոսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա վառ հիշատակին:

«Մեր սուրբ պարտականությունն է մշտապես վառ պահել Հրանտ Մաթևոսյանի հիշատակը, որովհետև չեմ պատկերացնում ժամանակակից Հայաստանի Հանրապետության հայրենասեր քաղաքացի, ով ծանոթ չէ այն հարուստ ժառանգությանը, որը մեզ թողել է Հրանտ Մաթևոսյանը: Դաստիարակել հայրենասեր քաղաքացի՝ նշանակում է նրան հասանելի դարձնել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները: Մի բան է, երբ շփվում էինք նրա հետ, լսում` նրա հայրական խորհուրդները, իմաստուն խոսքերը, մեկ այլ բան, երբ փորձում ենք ժամանակի քննությունը բռնած մարդու դերը տեսնել հայ ժողովրդի գրականության պատմության մեջ: Որքան անցնում են տարիները, այնքան ավելի լավ ենք տեսնում Հրանտ Մաթևոսյանի մեծությունը»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետը:

Hrant-Matevosyan11

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստվում է բարձր մակարդակով նշել Մաթևոսյանի 80-ամյակը, որը կլրանա հաջորդ տարի: Շարունակվում են աշխատանքները նաև մեծանուն գրողի մշակութային կենտրոնի կառուցման ուղղությամբ, որտեղ էլ կպահպանվի Մաթևոսյանի հարուստ ժառանգությունը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728