Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատու Ստեփան Հակոբյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց

Փետրվար 12,2014 15:58

ՀՀ վերաքննիչ դատարանում՝ դատավորներ Գրիշա Մելիք-Սարգսյանի, Հենրիկ Տեր-Ադամյանի եւ Կարինե Ղազարյանի մասնակցությամբ, պետք է շարունակվեր Ստեփան Հակոբյանի եւ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանի բողոքի քննությունը:

Երեմ Սարգսյանը պահանջել էր մասնակիորեն բեկանել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի` Ստեփան Հակոբյանի ՝ ՀՀ քր. օր. 38-104 հոդ. 2-րդ մասի 8-րդ կետով – ազատազրկում 15 տարի ժամկետով , ՀՀ քր. օր. 235 հոդ. 1-ին մասով արդարացվել է, վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 9-ի դատավճիռը` ՀՀ քր. օր. 38-104 հոդ. 2-րդ մասի 8-րդ կետով առաջադրված մեղադրանքում հռչակել Ստեփան Հակոբյանի անմեղությունը, նրան ճանաչել անպարտ և արդարացված կամ՝ բեկանել նույն դատարանի 06.03.2013թ.` ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը, բավարարել այն և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության: Պաշտպանը մեկ այլ տարբերակ էլ է առաջարկել: Մերժելու դեպքում մասնակիորեն բեկանել և փոփոխել դատավճիռը և Ստեփան Հակոբյանի նկատմամբ նշանակել առավել մեղմ պատիժ: Հիշեցնենք, որ Ստեփան Հակոբյանը 14 տարի 11 ամիս ազատազրկման էր դատապարտվել:

Ինչպես տեղեկացրել ենք, Ստեփան Հակոբյանը մեղադրվում է նրանում, որ Նարեկ Խաչատրյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել` պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:
Բացի այդ, Ստեփան Հակոբյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2006թ. հունիսի 23-ն ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2006 թվականի հունիսի 23-ին` իրեն պատկանող տանը կատարված խուզարկությամբ:
Ստեփան Հակոբյանի պատժի կրման սկիզբը հաշվել են 2011 թվականի դեկտեմբերի 14-ից:
Մեղադրողի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 28-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728