Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի սպանության մեջ մեղադրվողների հարազատները բողոքի ցույց էին կազմակերպել (Տեսանյութ)

Փետրվար 12,2014 15:56

Մինչ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը, նրանց հարազատներն այսօր բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով արդար դատաքննություն:

«Մեկ տարի է՝ ապօրինի կալանավորված են, իմացել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազը գալու է, մեր բողոքն ենք ուզում ներկայացնել նրան, որպեսզի այս գործին արդարություն տա, ազատի մեր տղաներին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արտակ եւ Արեն Վերանյանների մայրը` տիկին Թամարան` նշելով, որ դատական նիստերը վկաների չներկայանալու պատճառով ձգձգվում են:

Ցույցին հավաքվել էին մեղադրյալների բարեկամները, հարազատները, ընկերները, ովքեր երթով շարժվեցին դեպի Լոռու մարզի դատախազության շենք` հանդիպելու ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:

ՀՀ գլխավոր դատախազը, սակայն, չէր ժամանել Լոռի: Չնայած դրան` մեղադրյալների մոտ հարազատները, Սամվել Դիլոյանի եւ Արեն Վերանյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանի հետ հանդիպում ունեցան Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ:

Vanadzor_5 Vanadzor_4 Vanadzor_3 Vanadzor_1 Vanadzor_6

«Դատախազը խոստացավ, որ մեր խնդիրները հնարավորինս շուտ կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազին, ով այսօր չի կարող գալ, եւ իզուր պետք չէ սպասել նրան: Մեր մտահոգությունները կապված են դատական նիստերի երկար ժամանակով ձգձգվելու հետ: Մեղադրանքի կողմը չի կարողանում ապահովել վկաների ներկայությունը: Իրավիճակային խնդիրներ են, որոնք որ իրենից են կախված, լուծում կստանան, իսկ վերջնական արդյունքը` դատաքննության ավարտից հետո, խոստացավ, որ կաշկանդված չի լինելու նախկին դատախազների հաստատած մեղադրականներով, եւ եթե այն, ինչ մենք ասում ենք, իրականությունն է, մենք կստանանք մեր ցանկալի արդյունքը»,-լրագրողներին եւ ներկաներին տեղեկացրեց փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Մանրամասները` տեսանյութերում

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728