Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. «Հասարակության խնդիրները պետությունը պետք է լուծի»

Փետրվար 12,2014 15:49

«Վարչական իրավախախտումների մասին օրենքը խախտողները պատասխանատվության չեն ենթարկվում: Օրենքը պաշտպանում է սպառողին, բայց այն խախտողին չի պատժում»,- այսօր «Անալիտիկ» կենտրոնում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նա նաև խոսեց ՀՀ-ում սպառողական շուկայի խախտումների մասին: «Սպառողական շուկայում առկա խնդիրները միայն սննդամթերքը չէ: Մենք ունենք գազի որակի հետ կապված հստակ խնդիր, ունենք տաքսիների ոչ ֆիքսված գների խնդիր և շատ այլ հարցեր: Մենք հայտնաբերում ենք խախտում, այդ խախտման մասին տեղեկացնում ենք պետական մարմնին, տալիս ենք լուծման մեխանիզմ, սակայն այդ մեխանիզմները չեն օգտագործվում պետական մարմնի կողմից: Հասարակական  սեկտորի գործառույթը այստեղ սահմանափակվում է, քանի որ մեր գործառույթներն են՝ հասկանալ խնդիրը, ճիշտ գնահատել այն և ճշտել, թե պետությունը ինչքանո՞վ է շահագրգռված տվյալ հարցով»:

Բաբկեն Պիպոյանն ասաց, որ հասարակական խնդիրների որոշ մասը առաջանում են քաղաքացիների ոչ իրազեկ լինելու պատճառով. «Շատ հաճախ քաղաքացին կարողանում է ինքն իրեն պաշտպանել, եթե նա իրազեկ է»,-ավելացրեց նա:

«Երբ մեզ հարցնում են՝ ինչպես խուսափենք կեղծիքներից, ես միշտ ասում եմ, որ այս ամենն առաջին հերթին պետք է պետությանը մտահոգի և հենց պետությունը պետք է այս խնդիրները լուծի: Քաղաքացին այս ամենի մասին պետք է չմտածի»:

Վերջում հ/կ նախագահն ավելացրեց. «Հիմնական խնդիրները ստեղծվում են ոչ ճշգրիտ չափորոշիչներից: Հայաստանում հստակ չափորոշիչներ որոշված չեն»:

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728